Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

ԵՊԲՀ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ 

2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ԺԱՄԸ 12։00-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՐՅՈՒՆԻ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ԵՊԲՀ) ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՊԲՀ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՆԵՐՔՈՆՇՅԱԼ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ ՄԵԿ ԼՈՏՈՎ

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներակայացվի՝

  • Անձ հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և աճուրդի մասնակցության հայտը ներկայացնող անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի պատճեները,
  • Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարման անդորրագիր։

Նախավճարը վճարվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ-ի թիվ 11500166513800 հաշվեհամարին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի հունվարի 24-ը ժամը 16:00-ն: Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց հայտերն ընդունվում են ԵՊԲՀ իրավաբանական բաժնում` ՀՀ, Երևան ք., Կորյունի 2 հասցեում:

Աճուրդի ավարտից հետո հաղթող ճանաչված մասնակցի հետո ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն։ Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել գույքի աճուրդում իր կողմից առաջարկված առավելագույն գինը՝ հաշվանցելով տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով վճարված նախավճարի արժեքը։ Հիշյալ ժամկետում պայմանագիր չկնքելու, այդ նպատակով ԵՊԲՀ չներկայանալու դեպքում վճարված նախավճարի գումարը չի վերադարձվում։

Աճուրդին մասնակցած սակայն հաղթող չճանաչված մասնակիցների կողմից ԵՊԲՀ-ի վերոնշյալ հաշվեհամարին վճարված նախավճարը սահմանված ժամկետում հետ է վերադարձ­վում մասնակցին։

ԵՊԲՀ իրավաբանական բաժին, հեռ. 010301040