Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ պաշտոնաթերթի հերթական համարն է լույս տեսել

ԵՊԲՀ պաշտոնաթերթի հերթական համարն է լույս տեսել

2024 թվականին ԵՊԲՀ-ի պատմության մեջ հիշարժան ու կարևոր իրադարձություններից էր միջնադարի բնագետ-բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության»` մոտ 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագրի (18-րդ դար)` մեծ հանդիսավորությամբ փոխանցումը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին:

Արժեքավոր ձեռագիրը ձեռք էր բերվել բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ՝ մասնավոր հավաքածուից։

«Ապագա բժշկի» նոյեմբերյան համարը հագեցած է տարեվերջի բուհական միջոցառումներով ու տեղեկատվությամբ, հանդիպումներով ու աշխատանքյաին քննարկումներով:

Թերթում կգտնեք էջեր՝ նվիրված համալսարանի նոր գրադարանի վերակառուցման նախագծի մեկնարկին` «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Գիտական, կրթական, կլինիկական,  վերլուծական, սպորտային և մշակութային, այլ ուղղվածության հրապարակումներն ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ անմասն չեն ամսաթերթի հերթական համարից:

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

Ամսաթերթը կարող եք ձեռք բերել Հասարակայնության հետ կապերի բաժնից (վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Էլեկտրոնային տարբերակը` հղմամբ:

https://shorturl.at/uh38i

Հարցերի դեպքում զանգահարեք 010 301 000 ներքին 211 հեռախոսահամարով: