Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Էրազմուս+ կրթաթոշակային նախագծի մեկնարկը վարչական և դասախոսական կազմի համար

Էրազմուս+ կրթաթոշակային նախագծի մեկնարկը վարչական և դասախոսական կազմի համար

Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանը (Հունաստան) հայտարարում է Էրազմուս+ կրթաթոշակային նախագծի մեկնարկը

ԵՊԲՀ վարչական և դասախոսական կազմի համար:

Նախագիծը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2024-2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում դասավանդելու կամ մասնագիտական կատարելագործում անցնելու Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանում:

Մրցույթի նախնական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունվարի 31-ը Միջազգային համագործակցության բաժին (Վարչական մասնաշենքի 3-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Շարժունության համաձայնագիր
  1. Աջակցության նամակ (https://eurep.auth.gr/en/coordinators/international)
  2. CV (https://europa.eu/europass/select-language?destination=/node/1):

Մասնակցության համար անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ Միջազգային համագործակցության բաժին՝ հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63: