Բրյուսելի Բաց համալսարանը հայտարարում է «ՖՕՍՖՕՄ» կրթաթոշակային ծրագրի մեկնարկը 2025-2026 ուս. տարվա համար:
Ծրագիրը ԵՊԲՀ երիտասարդ մասնագետներին և կլինիկական օրդինատուրայի ուսանողներին հնարավորություն է ընձեռում մեկ տարվա մասնագիտական կատարելագործում անցնելու Բրյուսելի Բաց համալսարանի կլինիկաներում:
Մասնակցության համար ֆրանսերենի B2 իմացությունը պարտադիր է:
Մանրամասների համար այցելել՝ https://medecine.ulb.be/version-francaise/international/fosfom
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ Միջազգային համագործակցության բաժին՝
Հեռ.` 010 56 05 94, 010 54 72 63