Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆրանսիայի Կոտ դ’Ազուր համալսարանը հայտարարում է Էրազմուս+ կրթաթոշակային նախագծի մեկնարկը 

Ֆրանսիայի Կոտ դ’Ազուր համալսարանը հայտարարում է Էրազմուս+ կրթաթոշակային նախագծի մեկնարկը 

ԵՊԲՀ վարչական և դասախոսական կազմի համար:

Նախագիծը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում դասավանդելու կամ մասնագիտական կատարելագործում անցնելու Ֆրանսիայի Կոտ դ’Ազուր համալսարանում:

Մրցույթի նախնական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 15-ը Միջազգային համագործակցության բաժին (Վարչական մասնաշենք` 3-րդ հարկ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Շարժունության համաձայնագիր (Mobility Agreement),
  • CV,
  • Cover Letter,
  • Անձնագրի պատճեն,
  • Հրավեր` Կոտ դ’Ազուր համալսարանից:

Մասնակցության համար անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է: 

Կից ֆայլեր՝

Mobility Agreement for Training

Mobility Agreement for Teaching

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ Միջազգային համագործակցության բաժին՝ հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63: