Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Գաղափարից ﬕնչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված է «Գաղափարի փուլ» մրցույթը

«Գաղափարից ﬕնչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված է «Գաղափարի փուլ» մրցույթը

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024 թվականին «Գաղափարից ﬕնչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարել է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 250,000,000 (երկու հարյուր հիսուն ﬕլիոն) ՀՀ դրամ:

«Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել սկսնակ ընկերություններին, որոնց կողﬕց ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը ﬕտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհի բյուջեն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների ﬕջև (յուրաքանչյուրին՝ ﬕնչև 5,000,000 (հինգ ﬕլիոն) ՀՀ դրամ):

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի ﬕջոցով, ﬕնչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 33-րդ օրվա ժամը 16:00 (13.05.2024), հետևյալ հղմամբ:

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազﬔլու և ներկայացնելու մանրամասները սահմանված են հրավերով:

Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիﬔլ հետևյալ հեռախոսահամարով՝ 010 590 161, 010 590 174: