Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը շարունակում է ընդունելությունը մագիստրոսական հետևյալ ծրագրին`
Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի շրջանակում ուսանողները ստանում են խորը և բազմակողմանի գիտելիք հանրային առողջության, առողջապահության կազմակերպման և կառավարման վերաբերյալ: Հանրային առողջության ֆակուլտետի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես ԵՊԲՀ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմից, այնպես էլ հրավիրված մասնագետներից` ՀՀ առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, միջազգային կազմակերպություններից (Global Fund, WHO, Red Cross, World Vision, UNICEF, UNAIDS, Peace Core, Oxfam, FMD K&L Europe և այլն):
Դիմումներն ընդունվում են 2024թ-ի հունիսի 17-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ:
Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի և ՄՈԳ-ի հիման վրա: Ծրագրի ավարտին շնորհվում է հանրային առողջապահության մագիստրոսի որակավորում (MPH):
Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ (առնվազն բակալավրի աստիճանով):
Մագիստրոսական ծրագրի տևողությունը 1,5 տարի է, արժեքը՝ 500.000 դրամ տարեկան: Որպեսզի ուսանողները կարողանան համատեղել ուսումը աշխատանքի կամ օրդինատուրայի հետ, դասերը ֆակուլտետում անցկացվում են շաբաթական 3 անգամ, երկու հերթով` 09:00-13:00 և 15:00-19:00: Դասերի հերթն ընտրում է ուսանողը:
Դիմորդները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (վարչական մասնաշենք՝ 3-րդ հարկ) 2024թ-ի հունիսի 17-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝ 010 301-000 (ներքին համար`308); 091 837-212; 077 204-828 (Viber, What’s App):