Հանրային առողջության ֆակուլտետի կողմից կանցկացվի «Բուժօգնության որակի ապահովման հիմունքներ և բժշկական ծառայությունների կառավարման հարակից հարցեր» թեմայով հեռավար (ZOOM հարթակով) դասընթաց:
Հավաստագրային դասընթացի նպատակն է ավագ բուժաշխատողներին տրամադրել բուժծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև բժշկական ծառայությունների կառավարման խնդրի վերլուծության վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ: Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ 51 տեսական կրեդիտ:
- Տևողություն` 2025թ. փետրվարի 24-ից-ապրիլի 3-ը
- Դասերի օրերը` երկուշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի՝ 18:00-21:00
- Մասնակիցների քանակը` մինչև 25
- Դասավանդման լեզուն` հայերեն
- Արժեքը՝ 50.000 ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների և շրջանավարտների համար՝ 30.000 ՀՀ դրամ)
Թիրախային լսարան
- Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
- Բուժ անձնակազմ
- Հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Անձնագիր (բնօրինակ և պատճեն)
- Դիպլոմ (բնօրինակ և պատճեն)
- Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):
Ընդունելության գործընթաց
Դիմումների ընդունում՝ 03.02.2025 – 24.02.2025
Ծրագրի բովանդակությունը
- Բուժօգնության որակի հիմնական սկզբունքները
- Որակի պլանավորումը բժշկական հաստա¬տությունում
- Բուժօգնության որակի չափորոշիչներ, ցուցանիշեր, չափանիշեր և դրանց վերլուծության նեթոդներ
- Գործունեության բարելավման մոդելներ և «գործիքներ»
- Բուժառուների անվտանգություն և ռիսկերի կառավարում
- Բուժառուների իրավունքներ և բժշկական էթիկա
- ՀՀ նորմատիվ ակտերով պարտադիր ներդրման համար սահմանված բուժօգնության որակի բարելավման գործիքներ
- ՀՀ-ում գործող և մշակվող, որակին առնչվող իրավական / նորմատիվ ակտեր
- Բուժօգնության անվտանգության միջազգային սկզբունքներ և մոտեցումներ
- Առողջության ապահովագրական համակարգի համատեքստում՝ բուժօգնության որակի բարելավման հարցեր
- Թիմային աշխատանք և կոնֆլիկտների լուծում
- Փոփոխության արդյունավետ կառավարումը՝ բուժօգնության որակի բարելավման միջոց
- Բուժօգնության որակի ապահովման ներկազմակերպական կառուցվածքը
Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):
Հեռ: 010 301 000 (ներքին ` 308), 091 837 212: