Դեկտեմբերի 9-ից կմեկնարկի «Կլինիկական լաբորատոր թունաբանություն» թեմայով շարունակական մասնագիտացման զարգացման հավաստագրված դասընթացը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 27-ը:
Ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցելու ՀՀ ԱՆ կողմից հավաստագրված ՇՄԶ դասընթացին
Կտրվի 23 ՇՄԶ կրեդիտ (18 տեսական և 5 գործնական):
Դասընթացավար՝ կ.գ.թ., ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դոցենտ Նաիրա Բարսեղյան:
Գրանցվելու և մանրամասների համար զանգահարեք +374 95 547469 հեռախոսահամարով: