Վնասվածքների և բռնության կանխարգելման կենտրոնը հայտարարում է հետազոտական նախագծերի մրցույթ՝ նվիրված բռնության և վնասվածքների համաճարակաբանության և կանխարգելման ուսումնասիրությանը:
Բոլոր ուսանողներին սիրով հրավիրում ենք մասնակցելու, հնարավոր են անհատական և թիմային դիմումներ:
Ընտրության գործընթացը կներառի երկու փուլ: Նախնական փուլի համար անհրաժեշտ է ուղարկել նպատակադրման նամակ (ընդհանուր տեղեկատվությամբ՝ անուն, ազգանուն, կուրս, ֆակուլտետ և ենթադրվող հետազոտական աշխատանքի թեմա/վերնագիր, կոնտակտային տվյալներ) lilitsargsyanpublichealth@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Հետազոտական նախագծի նպատակադրման նամակի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է: Հաստատումը տեղի կունենա էլեկտրոնային փոստի միջոցով: Հետազոտական աշխատանքները կատարվելու են դեկտեմբերի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Թեկնածուները կընտրվեն iCREATE հետազոտական թիմի կողմից:
Կապ
Խնդրում ենք հետազոտական նախագծերին մասնակցության նամակն ուղարկել
Լիլիթ Սարգսյանին՝ Հանրային առողջապահության և առողջապահության կազմակերպման ամբիոն
Էլ. փոստ՝ lilitsargsyanpublichealth@gmail.com
Հեռախոս՝ +374 91 108 034