ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը Ուսանողական խորհրդարանի հետ ֆուտբոլ, վոլեյբոլ և շախմատ սպորտաձևերից անցկացնում է հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի կյանքը զոհած մերօրյա հերոսների հիշատակին:Հուշամրցաշարի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 23-ին:
Թիմերը մրցելու են օլիմպիական սիստեմով. պարտվողը դուրս է մնալու խաղից:
Շախմատի մրցաշարին մասնակցելու համար հայտերը կարող եք ներկայացնել Ուսանողական խորհրդարան, իսկ ֆուտբոլի և վոլեյբոլի մրցաշարին մասնակցելու համար՝ Մարզական ակումբ (մանրամասների համար կարող եք զանգահարել մարզական ակումբի նախագահ Նարեկ Շիրինյանին 091 07 95 00 հեռախոսահամարով):
Հայտերը կարող եք ներկայացնել մինչև հոկտեմբերի 20-ը, ժամը 12:00-ն, վիճակահանությունը կանցկացվի նույն օրը ժամը 16:00-ին: