Հարգելի սովորողներ, առաջնորդվելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու» թիվ 1784-Ն որոշման 19-րդ կետի պահանջով՝ մինչև կիսամյակի ավարտը՝ 2024 թվականի հունվարի 5-ը ներառյալ կարող եք ներկայացնել զեղչի դիմումները:
Քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանի փոխանցմամբ` համալսարանի կողմից ուսման վճարի փոխհատուցման (զեղչի) համար անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ համալսարանի ysmu.am կայքի «Իրավունք» բաժնում: