Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հայտարարում է Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծի մեկնարկը

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հայտարարում է Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծի մեկնարկը

Նախագիծը մրցութային կարգով ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմին հնարավորություն կընձեռի 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում դասախոսություններով հանդես գալ Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում՝ 5 օր տևողությամբ:

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է Միջազգային համագործակցության բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Շարժունության համաձայնագիր,
  • Հրավեր Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի համապատասխան բաժնից,
  • Անձնագրի պատճեն,
  • CV:

Հայտադիմումների վերջնաժամկետն է ս/թ հունիսի 14-ը:

Մասնակցության համար անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Կից ֆայլ 

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ Միջազգային համագործակցության բաժին:

Հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63: