Իսրայելի Պետության Հայֆայի համալսարանը տրամադրում է ամբողջական ուսանողական կրթաթոշակ՝ «Վաղ մանկական կրթության և զարգացման» (Early Childhood Education and Development) մագիստրատուրայի մեկ տարվա ծրագրով ուսանելու համար:
Ծրագրին կարող են դիմել հետևյալ մասնագիտությամբ սովորող ուսանողները. մանկաբուժություն (pediatrics), բուժքույրություն (nursing), հոգեբանություն (psychology), հոգեբուժություն (psychiatry), կրթություն (education), մարդաբանություն (anthropology), սոցիոլոգիա (sociology), էրգոթերապիա (occupational therapy), ֆիզիկական վերականգնում (physical therapy), իրավագիտություն (law), սոցիալական աշխատանք (social work), սոցիալական ապահովություն (social welfare), լոգոպեդիա (speech pathology and therapy), մեդիա (media), ինչպես նաև միանձնություն (sisterhood) և հոգևորականություն (priesthood):
Իսրայելական կողմը հոգում է ուսման վարձը և կեցության, ներառյալ՝ բժշկական ապահովագրության, բնակարանային և կենցաղային (սնունդ, տրանսպորտ, կապ) ծախսերը: Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 1-ը:
Ստորև ներկայացված են ծրագրի վերաբերյալ անհրաժեշտ հղումները.