Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կանցկացվի ուսանողական բաց առաջնություն

Կանցկացվի ուսանողական բաց առաջնություն

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի և Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի ուսանողական բաց առաջնություն, որին կարող են մասնակցել նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ:

Ուսանողական միջբուհական առաջնության ժամանակ մրցումները լինելու են բազկամարտ (աջ ձեռքով) և բադմինտոն մարզաձևերից:

Մրցումներ են անցկացվելու նաև սեղանի թենիս և բասկետբոլ մարզաձևերից՝ միայն բժշկական մայր բուհի ուսանողների համար:

Բազկամարտի մրցումներն անցկացվելու են հետևյալ քաշային կարգերով՝ աղջիկներ՝ 50, 55, 60, 65, 70,+70 կգ, տղաներ՝ 60, 65, 70, 75, 80,+80 կգ:

Մրցումները տեղի են ունենալու հետևյալ օրերին՝ բազկամարտ՝ փետրվարի 28-ին, սեղանի թենիս՝ մարտի 4-ին, բասկետբոլ՝ մարտի 6-ին, բադմինտոն՝ մարտի 7-ին:

Լավագույն թիմերը և խաղացողները կպարգևատրվեն մեդալներով, հավաստագրերով, նվերներով:

Հայտերը կարող եք ներկայացնել Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի մարզական ակումբ մինչև փետրվարի 27-ը ներառյալ:

Հարցերի դեպքում զանգահարեք 091 07 95 00 հեռախոսահամարով:

Մրցումների նպատակն է սպորտի տարածումն ու զարգացումը բուհերում, սպորտային վարպետության և փորձի ձեռք բերումը ուսանողների շրջանում: