Ընտանեկան բժշկության ամբիոնն անցացնելու է կատարելագործման դասընթացներ:
«Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցերը» 6 շաբաթյա դասընթացը կանցկացվի սեպտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը:
Դասընթացը կվարեն Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ Միքայել Նարիմանյանը, դոցենտ Իրինա Դանիելյանը, ամբիոնի ավագ դասախոս Արմինե Դանիելյան, դասախոս Զարուհի Բաբլումյանը:
Մասնակիցներին կշնորհվի 56 տեսական և 29 գործնական կրեդիտ:
«Արդիական թոքաբանություն ԱԱՊ օղակում» երկշաբաթյա դասընթացը կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը և նոյեմբերի 6-17-ը:
Դասընթացը կվարի Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ Միքայել Նարիմանյանը: Մասնակիցներին կշնորհիվի 19 տեսական և 10 գործնական կրեդիտ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 301 000, ներքին՝ 368, 091 515550 հեռախոսահամարներով: