Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնը հայտարարում է կլինիկական օրդինատուրայի ընդունելություն` 27․01․2025թ. մինչև 20․02․2025թ. ներառյալ ժ.16:00
«Կլինիկական օրդինատուրայի կանոնակարգով» սահմանված կարգով, հետևյալ պայմաններով:
ԵՊԲՀ նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ /բնօրինակները պատճենահանված/
ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, Հ/Հ 11500166513800
Արդշինբանկ ՓԲԸ, Հ/Հ 2470112113790999
Արդշինբանկ ՓԲԸ, Աղասյան մասնաճյուղ, Հ/Հ 2474600015113311
Փաստաթղթերը կարող եք ներկայացնել՝ Կորյուն 2 հասցեով, Վարչական մասնաշենք, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, 3-րդ հարկ
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով (010) 30-10-00- ներքին՝ 429, 366, 365:
Ի գիտություն այլ բուհերի շրջանավարտների՝
Ընդունելության քննության հարցաշարերը հասանելի են ԵՊԲՀ կայքում
Ստոմատոլոգիական մասնագիտություններ․
Համահարթեցման սկզբունքով կկատարվի գիտելիքի համակարգչային ստուգում:
Ընդունելության քննությունն կանցկացվի հետևյալ ժամանակացույցով՝ փետրվարի 25-ին փորձնական և 26-ին հիմնական, ժամը 11։00
* Ուշադրություն․ այլ բուհերի դիմորդների կլինիկական օրդինատուրայի ընդունելության քննությանը ներկայանալ անձնագրով, քննության մեկնարկից 10 րոպե առաջ:
Մուտքը` Հերացու փողոցի կողմից:
*Կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը կատարվում է բոլոր մասնագիտություններով՝ բացառությամբ Ճառագայթային ախտորոշում, Պլաստիկ վիրաբուժություն, Մաշկաբանություն և վեներոլոգիա մասնագիտությունների: