ԵՊԲՀ բուժական, ստոմատոլոգիական և դեղագիտական մասնագիտություններով/վճարովի/ կլինիկական օրդինատուրայի ընդունելության ժամկետը ԵՊԲՀ շրջանավարտների համար երկարացվել է:
ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնում 2023-2024 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի /վճարովի/ ընդունելության ժամկետը ԵՊԲՀ շրջանավարտների համար երկարացվում է մինչև 2023 սեպտեմբերի 11-ը ներառյալ՝ ստոմատոլոգիական, դեղագիտական և բուժական (բացառությամբ «Ճառագայթային ախտորոշում» և «Պլաստիկ վիրաբուժություն») մասնագիտությունների համար: