Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կրեդիտավորված դասընթաց՝ լապարասկոպիկ վիրաբուժության թեմայով

Կրեդիտավորված դասընթաց՝ լապարասկոպիկ վիրաբուժության թեմայով

ՀՀ ԱՆ-ի կողմից հաստատվել է ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի կողմից ներկայացված կրեդիտավորված դասընթացի հայտը: Դասընթացի թեման է «Ժամանակակից մոտեցումները լապարասկոպիկ վիրաբուժությունում»:

Դասընթացի պատասխանատուներն են ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանը, դոցենտ Արեգ Պետրոսյանը, դասախոսներ Վահե Հակոբյանը, Հայկ Եղիազարյանը, Անդրանիկ Ալեքսանյանը, Հակոբ Շմավոնյանը:

Դասընթացի տևողությունը 10 օր է, այն ավարտելիս մասնակիցը ստանում է 21 տեսական և 29 գործնական կրեդիտ:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոսների, հիվանդանոցի վիրաբույժների կողմից կատարվում են վիրահատական նոր մեթոդների յուրացում և ներդրում:

Վերջին տարիներին մեծ թիվ են կազմում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղի, որովայնի արտաքին ճողվածքների, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության, ճարպակալման կապակցությամբ կատարվող լապարասկոպիկ վիրահատությունները:

Վերը նշված և այլ թեմաներով տեսական և գործնական աշխատանքը կազմում է կրեդիտավորված դասընթացի բովանդակությունը: