«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը հայտարարում է անվանական կրթաթոշակի մրցույթ ուսման վարձի մինչև 100%-ի չափով:
Մրցույթին կարող են մասնակցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական դեղագիտություն (ֆարմացիա) մասնագիտացմամբ սովորող 1-ին և 2-րդ կուրսի օրդինատորները, ինչպես նաև Դեղագիտական ֆակուլտետի մագիստրոսները:
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է vahe@meliksetyan.org էլեկտրոնային փոստին ուղարկել՝ ինքնակենսագրական (CV), մոտիվացիոն նամակ (ինչո՞ւ եք դիմում կրթաթոշակին, ինչո՞ւ պետք է ընտրենք հենց Ձեզ), դեղագետի դիպլոմը (միջուկով) օրդինատոր/մագիստրոս լինելու փաստը հավաստող տեղեկանք ԲՈՒՀ-ից, հասարակական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր։
Նամակի վերնագիր (subject) դաշտում խնդրում ենք նշել Վահե Մելիքսեթյանի անվան կրթաթոշակ։
Դիմելու վերջնաժամկետը 2023թ. հոկտեմբերի 10-ը: