Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լույս է տեսել «Ապագա բժիշկ» ամսաթերթի հերթական համարը

Լույս է տեսել «Ապագա բժիշկ» ամսաթերթի հերթական համարը

Սիրելի հերացիականներ,

«Ապագա բժիշկ» ամսաթերթի նոր համարը երկար սպասել չտվեց։ Այս անգամ ևս ձեզ համար առանձնացրել ենք ուսումնական, գիտական, կլինիկական, միջազգային, վերլուծական, մշակութային թեմաներ, անդրադարձել համալսարանական կարևոր իրադարձություններին։

Թերթի շապիկին ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող, բուհի «ՔՈԲՐԵՅՆ» թիմի անդամ Համլետ Թորոսյանն է, ով ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2023 թվականի մրցույթի հաղթող է ճանաչվել:

 Ամսաթերթն անվճար տարածվում է ԵՊԲՀ բոլոր ստորաբաժանումներում: Այն կարող եք վերցնել Հասարակայնության հետ կապերի բաժնից (վարչական մասնաշենք 3-րդ հարկ)։

Իսկ էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://t.ly/sORGc

Հաճելի ընթերցում բոլորիդ: