ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ԺԱՄԸ 12։00-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՐՅՈՒՆԻ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ԵՊԲՀ) ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՊԲՀ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՆԵՐՔՈՆՇՅԱԼ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ ՄԵԿ ԼՈՏՈՎ
ԼՈՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ | ԱՆՎԱՆՈՒՄ | ՎԻՃԱԿ | ՏԱՐԵԹԻՎ | ՔԱՆԱԿ | ԳՈՒՅՔԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ | ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ | ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՅԼԻ ՉԱՓԸ |
Լոտ 1 | «SIEMENS SOMATOM SENSATION 64» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԿ ՀԱՄԱԼԻՐ (բժշկական սարքավորում) | Օգտա-գործված | 2010 | 1 | ՀՀ, Երևան ք., Աբովյան փող., 60 շենք |
23.291.550 (քսաներեք միլիոն երկու հարյուր իննսունմեկ հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ |
1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ |
ԵՊԲՀ-ի «Գույքի տնօրինման կարգի» պայմաններին համապատասխան` աճուրդին մասնակցելու համար պետք է ներակայացվի.
Նախավճարը վճարվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ-ի թիվ 11500166513800 հաշվեհամարին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մարտի 28-ը ժամը 16.00-ն: Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց հայտերն ընդունվում են ԵՊԲՀ Իրավաբանական բաժնում` ՀՀ, Երևան ք., Կորյունի 2 հասցեում:
Աճուրդի ավարտից հետո հաղթող ճանաչված մասնակցի հետո կստորագրվի աճուրդի արդյունքների մասին արձանագրություն։ Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել գույքի աճուրդում իր կողմից առաջարկված առավելագույն գինը՝ հաշվանցելով տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով վճարված նախավճարի արժեքը։ Հիշյալ ժամկետում պայմանագիր չկնքելու, այդ նպատակով ԵՊԲՀ չներկայանալու դեպքում վճարված նախավճարի գումարը չի վերադարձվում։
Աճուրդին մասնակցած սակայն հաղթող չճանաչված մասնակիցների կողմից ԵՊԲՀ-ի վերոնշյալ հաշվեհամարին վճարված նախավճարը սահմանված ժամկետում հետ է վերադարձվում մասնակցին։
ԵՊԲՀ Իրավաբանական բաժին, հեռ. 010301040