ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը կազմակերպում է մրցաշար ֆուտբոլ, շախմատ, նարդի և սեղանի թենիս մարզաձևերից:
Մրցումներին կարող են մասնակցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, համալսարանի և հիվանդանոցների աշխատակիցները:
Մրցաշարի մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով, հավաստագրերով:
Մրցաշարը կանցկացվի հունվարի 20-25-ը: Հայտերը կարող եք ներկայացնել մինչև հունվարի 20-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել մարզական ակումբի նախագահ Նարեկ Շիրինյանին 091 07 95 00 հեռախոսահամարով: