Հրավիրոմ ենք «Մուրացան» հիվանդանոցային համալիրի միջին բուժաշխատողներին մասնակցելու «Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթացին, որի նպատակն է ԵՊԲՀ միջին բուժաշխատողներին առավել մանրամասն ներկայացնել մասնագիտական գործունեության ընթացքում պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումները, որոնք կնպաստեն պացիենտների հետ շփումների անվտանգության բարձրացմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը, ինչպես նաև փոխադարձ վստահության ամրապնդմանը։ Միջին բուժաշխատողներին կտրամադրվի 6 տեսական ՇՄԶ կրեդիտ
Դասընթացի օրերն են՝ սեպտեմբերի 26-ը (ԵՊԲՀ Աբովյան 50/5 մասնաշենքի դահլիճ) 28-ը, 29-ը և հոկտեմբերի 10-ը («Մուրացան» հիվանդանոցային համալիրի լսարան):
Սկիզբը ժամը՝ 16:00-ին:
Գրանցումների համար խնդրում ենք ուղարկել անձնագրի կամ նույնականացման քարտի և դիպլոմի պատճեները ahovhannisyan1985@ysmu.am էլ. հասցեին՝ նշելով ձեր կոնտակտային հեռախոսահամարը:
Մանրամասների համար զանգահարել +374 91389787 հեռախոսահամարով: