ՀՀ կառավարության օգոստոսի 15-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:
Հաստատված որոշման համաձայն՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ՝ ՀՀ առողջապահության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին տրամադրված կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն՝ ըստ մասնագիտությունների
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵՐ
(ՆՊԱՏԱԿԱՅԻՆ)
Մասնագիտություն | Քանակ |
1. Կլինիկական լաբորատոր ախտորոշում | 3 |
2. Ընդհանուր վիրաբուժություն | 3 |
3. Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 8 |
4. Մանկաբարձություն և գինեկոլոգիա | 4 |
5. Քիթ-կոկորդ-ականջաբանություն | 2 |
6. Նյարդաբանություն | 5 |
7. Ընտանեկան բժշկություն | 24 |
8. Հոգեբուժություն | 3 |
9. Մանկաբուժություն | 8 |
10. Ներքին բժշկություն (թերապիա) | 5 |
11. Ինֆեկցիոն հիվանդություններ | 1 |
12. Ճառագայթային ախտորոշում | 3 |
13. Սրտաբանություն | 1 |
14. Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ | 1 |
15. Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 1 |
16. Նեոնատոլոգիա | 1 |
17. Դատաբժշկական փորձաքննություն | 2 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 75 |
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԵՐ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | Քանակ |
1. Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 1 |
2. Մանկական անեսթոզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 1 |
3. Ինֆեկցիոն հիվանդություններ | 1 |
4. Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ | 1 |
5. Մանկական վիրաբուժություն | 1 |
6. Մանկաբուժություն | 3 |
7. Մանկական սրտաբանություն | 1 |
8. Շտապ բուժօգնություն | 1 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 10 |
Դիմումներն ընդունվում են 19․08․2024թ. մինչև 10.09.2024թ.-ը ներառյալ, յուրաքանչուր օր, բացի շաբաթ-կիրակի օրերից, մինչև ժամը 15:00: Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին:
ԵՊԲՀ նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
Փաստաթղթերը կարող եք ներկայացնել՝ ԵՊԲՀ, Կորյուն 2, Վարչական մասնաշենք, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, 3-րդ հարկ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 30-10-00, ներքին՝ 429, 365, 366: