Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկում է «Ռազմաբժշկական փորձաքննության արդի հիմնախնդիրները» թեմայով հեռավար կատարելագործման կրեդիտավորվող դասընթաց (ԶՈՒՄ հարթակ)։
Ռազմաբժշկական փորձաքննության դասընթացը նպատակ ունի վերապատրաստել ավագ բուժաշխատողներին ռազմաբժշկական փորձաքննության ծրագրի այն սահմաններում, որն անհրաժեշտ է նրանց՝ խաղաղ և պատերազմական պայմանների համար, ծանոթացնել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 404-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների (ՀՀ կառավարության 22 դեկտեմբերի 2022 թվականի N 2053-Ն որոշում) և 2018 թվականի ապրիլի 12-ի 405-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների (ՀՀ կառավարության 22 դեկտեմբերի 2022 թվականի N 2016-Ն որոշում) պահանջներին։
Կատարելագործման դասընթացի ընթացքում ավագ բուժաշխատողը ծանոթանում է ռազմաբժշկական փորձաքննության պատմությանը, ուսումնասիրում է ռազմաբժշկական փորձագիտության հիմունքները, ծանոթանում է կլինիկական փորձաքննական եզրակացության տալու կարգին, կարողանում է որոշել ռազմաբժշկական փորձաքննության ժամանակ գործառութային խանգարումների աստիճանները, հասկանում է ռազմաբժշկական փորձաքննության էությունը, նպատակը, ուսումնասիրում է ռազմաբժշկական փորձաքննական մարմինների գործառույթները, ձեռք է բերում զինապարտների, զինծառայողների, ՌՈւՀ-երի դիմորդների համար ռազմաբժշկական փորձաքննության անցկացման գործնական հմտություններ, ծանոթանում է ռազմաբժշկական փորձաքննության անցկացման միասնական մեթոդաբանությանը, զարգացնում է կլինիկական մտածողությունը։
Դասընթացի տևողությունը 5 օր, օրեկան 2-3 ժամ հեռավար ձևաչափով (ԶՈՒՄ հարթակ)։ Մասնակիցներին կշնորհվի 12 տեսական ՇՄԶ կրեդիտ։
Հարցերի համար դիմել ռազմաբժշկական փորձաքննության դասավանդման խմբի պետ Սամվել Սահակյանին, հեռ․ 093764480։