Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Ռենտգեն-էնդովասկուլյար ախտորոշում և բուժում լրացուցիչ» մասնագիտացման 6-ամսյա դասընթաց

«Ռենտգեն-էնդովասկուլյար ախտորոշում և բուժում լրացուցիչ» մասնագիտացման 6-ամսյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է «Ռենտգեն-էնդովասկուլյար ախտորոշում և բուժում» լրացուցիչ մասնագիտացման դասընթաց, որը կազմակերպվելու է Սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի կողմից:

Դասընթացը կվարի արտասահմանում վերապատրաստված մասնագետը` արտերկրից հրավիրված մասնագետների հետ:

Վեց ամսյա դասընթացը ներառելու է տեսական և գործնական պարապմունքներ, իսկ ավարտին կտրվի հավաստագիր (ՀՀ ԱՆ համապատասխան հրամանով հաստատված 2 տեսական և 2 գործնական ՇՄԶ կրեդիտ):

Դասընթացը նախատեսված է անոթային վիրաբույժների համար: Մասնակցության տեղերը սահմանափակ են, ընդունելությունն իրականացվելու է հարզացրույցի հիման վրա:

Ծրագրին ծանոթանալու համար –  https://shorturl.at/UlXvO

Գրանցվելու համար –  https://shorturl.at/Wpfs5

 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093 704712 հեռախոսահամարին: