Հարգելի ուսանողներ, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կազմակերպում է Ուսապարկին նվիրված առցանց տեղեկատվական հանդիպում, որը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 19:00-ին, Zoom հարթակում։
Ուսապարկն ակադեﬕական շարժունակությունը խթանելու համար նախատեսված անվճար թվային գործիք է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին պլանավորել և կառուցել իրենց բարձրագույն կրթության և մասնագիտական վերապատրաստման ուղիները։ Իր հիմքում ունենալով ուսանողների մասնագիտական ողջ հետագիծը և ներառելով կրթության ու վերապատրաստուﬓերի բոլոր փուլերը՝
Ուսապարկը հնարավորություն է տալիս ապահով պահելու իրենց կրթական ու աշխատանքային պատմությունը, ինչպես նաև կիսվելու մասնագիտական ձեռքբերուﬓերով համալսարանների, կրթաթոշակային գործակալությունների և գործատուների հետ։
Այն ապահովում է թվային անվտանգ ﬕջավայր և ստեղծում
շարժունության ու համագործակցության հնարավորություններ ուսանողների և շրջանավարտների համար։
Փետրվարի 11-ին նախատեսված հանդիպման ընթացքում կներկայացվեն գործիքի հիﬓական առանձնահատկություններն ու հնարավորությունները։
Հանդիպման լեզուն անգլերենն է, սակայն ուսանողները կարող են համակարգից օգտվել նաև հայերենով։
Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։
Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/cGpyjmmFKsqysF6Y8
Zoom հանդիպման հղումը նշվում է ստորև․
http://bit.ly/4hA5Kf5
Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 10 229145, +374 10 229146 հեռախոսահամարներով: