Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վեցշաբաթյա վճարովի դասընթաց ծերաբուժության ոլորտում՝ Պորտոյի համալսարանում

Վեցշաբաթյա վճարովի դասընթաց ծերաբուժության ոլորտում՝ Պորտոյի համալսարանում

Պորտուգալիայի Պորտոյի համալսարանը 5-րդ և 6-րդ կուրսի ուսանողներին և կլինիկական օրդինատորներին առաջարկում է ս.թ. հունիս և հուլիս ամիսներին կայանալիք վեցշաբաթյա վճարովի դասընթաց ծերաբուժության (գերիատրիա) ոլորտում: Դասընթացը ներառում է 3.5 շաբաթ առցանց սեմինարներ, 1.5 շաբաթ առցանց մենթորինգ և 1 շաբաթ  հանդիպումներ Պորտոյի համալսարանի Բժշկության ֆակուլտետում (15.07.2024-19.07.2024):

Հայտադիմումները պետք է ներկայացվեն ս.թ. ապրիլի 1-ից 30-ը` լրացնելով հետևյալ դիմում-հայտը` https://sigarra.up.pt/up/en/WEB_BASE.GERA_PAGINA?p_pagina=122272:

Դասընթացին մասնակցելու համար անգլերենի իմացությունը պարտադիր է:

Դասընթացի ծրագիրը և այլ մանրամասներն այստեղ:

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին:

Հեռ.՝ 010 56 05 94, 010 54 72 63: