• Գլխավոր
  • «Ֆարմացիա» մասնագիտության կրթական ծրագրերը

«Ֆարմացիա» մասնագիտության կրթական ծրագրերը

«Ֆարմացիա» մասնագիտության բազային կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով:

«Ֆարմացիա» մասնագիտությամբ ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրի տևո­ղությունը չորս տարի է: Ուսումնական տարին բաժանված է երկու կիսամյակի, որոն­ցից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարե­կան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսում­նա­ռու­թյան ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից առարկաներ: Բակալավրիա­տի ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո շրջանավարտը ստանում է ֆարմացիայի բակալավրի որակավորում:

Տեսական և մասնագիտական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարանական մասնաշենքերում (կենսաքիմիական, վարչական, լաբորա­տոր, անատոմիական), ինչպես նաև համալսարանական հիվանդանոցային համալիր­նե­րում, առողջապահական, գիտահետազոտական, փորձագիտական և արտադրական հաստատություններում: Ուսուցման գործընթացն իրականացնում է ամբիոնների հմուտ պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Բակալավրիատում դասավանդվող դասընթացների ցանկը ըստ կուրսերի

 

I
կուրս

 

 

–      Ընդհանուր անօրգանական քիմիա

–      Օրգանական քիմիա

–      Բժշկական կենսաբանություն

–      Բարձրագույն մաթեմատիկա,համակարգչային գրագիտություն

–       Բժշկական և կենսաբանական ֆիզիկա

–      Նորմալ ֆիզիոլոգիա, անատոմիայի և հյուսվածքաբանության հիմունքներով

–      Բժշկական և դեղագործական թերմինաբանություն

–      Առաջին օգնություն կլինիկական հմտությունների հետ

–      Հայկական քաղաքակրթություն

–      Դեղագիտության պատմություն

 

–      Լատիներեն լեզու

–      Օտար լեզու անգլերեն

–      Ակադեմիական հայերեն

–      Ռազմական բժշկություն՝ Ընդհանուր զինվորական պատրաստություն ԸԶՊ,

–      Ֆիզդաստիարակություն

–      Ինտեգրված մոդուլ՝ ներածություն ֆարմացիա մասնագիտություն

–      Մոլեկուլի կառուցվածքի հաստատման ֆիզիկաքիմիական եղանակներ (էլեկտիվ), Պարազիտոլոգիա (էլեկտիվ)

–      Օտար լեզու ռուսերեն (էլեկտիվ)

–      Օտար լեզու ֆրանսերեն (էլեկտիվ)

–      Օտար լեզու գերմաներեն (էլեկտիվ)

–      Օտար լեզու իսպաներեն (էլեկտիվ):

 

II
կուրս

 

–      Ֆիզիկական և կոլոիդային քիմիա

–      Անալիտիկ քիմիա

–      Օրգանական քիմիա

–      Կենսաքիմիա

–      Դեղագործական բուսաբանություն

–      Բժշկական հոգեբանություն

–      Մանրէաբանություն վիրուսաբանություն և իմունաբանություն

 

–      Նորմալ ֆիզիոլոգիա, անատոմիայի և հյուսվածքաբանության հիմունքներով

–      Բժշկական գույքով անձնակազմի կազմակերպում ԲԳԱԿ

–      Ուսումնական պրակտիկա

 

III
կուրս

 

 

–      Ախտաբանություն

–      Առողջապահական իրավունք

–      Ֆարմակոլոգիա

–      Ֆարմակոգնոզիա

–      Դեղերի քիմիա

 

–      Դեղագործական տեխնոլոգիա

–      Դեղագործական քիմիա

–      Դեղերի էկոնոմիկա և կառավարում

–      Ուսումնական պրակտիկա

 

IV
կուրս

 

 

–      Ֆարմակոլոգիա

–      Կլինիկական ֆարմակոլոգիա

–      Դեղագործական տեխնոլոգիա

–      Դեղագործական կենսատեխնոլոգիա

–      Դեղագործական քիմիա

–      Թունաբանական քիմիա

 

–      Դեղերի էկոնոմիկա և կառավարում

–      Անհետաձգելի բժշկություն

–      Հիգիենա և էկոլոգիա

–      Թունաբանություն

–      Դեղաբուսական հումքի և բուսական պատրաստուկների ստանդարտավորում

–      Ուսումնական պրակտիկա

Կրթական ծրագրի վերջնարդյունքները հիմնված են ծրագրի նպատակի, խնդիրների, ոլորտի առանձնահատկությունների և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի հավատարմագրման չափանիշների վրա: Այդ վերջնարդյունքներն են` 

  1. Ցուցաբերել ֆարմացիայի բնագավառում հիմնարար մասնագիտական տեսական և գործնական առաջադեմ գիտելիք և քննադատական ըմբռնում:
  2. Կիրառել մասնագիտական գիտելիքը և հմտությունները դեղերի ստեղծման, արտադրության, պահեստավորման, բաշխման, իրացման և կիրառման փուլերում` ստանդարտ փաստաթղթավորմամբ և անվտանգության կանոնների պահպանմամբ:
  3. Կիրառել որակի ապահովման սկզբունքները` դեղերի և դեղագործական հումքի և հարբժշկական ապրանքների արտադրության, պահեստավորման, բաշխման, պահպանման և օգտագործման փուլերում:
  4. Իրականացնել դեղերի և հարբժշկական նշանակության ապրանքների պահանջարկի վերաբերյալ շուկայի վերլուծություն և մանրածախ ու մեծածախ իրացման պլանավորում:
  5. Իրականացնել դեղերի, դեղահումքի, պարաֆարմացևտիկ արտադրանքի դեղագործական վերլուծություն:
  6. Իրականացնել դեղերի, պարաֆարմացևտիկ արտադրանքի անվտանգ կիրառման և պահպանման վերաբերյալ տեղեկատվական աշխատանք բուժառուների, գործընկերների, բժիշկների և հանրության շրջանում:
  7. Կատարել ֆարմացիայի և հարակից բնագավառներում հետազոտական աշխատանքներ:
  8. Վերլուծել և կիրառել ուսումնական, գիտական, նորմատիվ իրավական գրականություն (տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ)՝ մասնագիտական գործունեության և ինքնազարգացման նպատակով:
  9. Ցուցաբերել արդյունավետ հաղորդակցման, թիմային աշխատանքի, ստանդարտ, ոչ ստանդարտ իրավիճակներում որոշումներ կայացնելու և թիմակիցների համար պատասխանատվություն ստանձնելու հմտություններ, էթիկայի նորմերին համապատասխան գործունեություն և պատշաճ վարվելակերպ:

Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացները հաջողությամբ ավարտած, ուսումնական ծրագրերը լիովին կատարած ուսանողն անցնում է ամփոփիչ ատեստավորում, որը հնարավորություն է տալիս բացահայտելու ապագա մասնագետի տեսական և գործնական պատրաստվածությունը սույն կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրներին: Ամփոփիչ ատեստավորումը հաջողությամբ անցած շրջանավարտներին տրվում է բարձրագույն կրթության դիպլոմ՝ ֆարմացիայի բակալավր որակավորում ֆարմացիա մասնագիտությամբ: Ֆարմացիայի բակալավրն իրավունք ունի կրթությունը շարունակել մագիստրատուրայում: «Ֆարմացիայի բակալավր» որակավորում ստացած անձը կարող է իրականացնել մասնագիտական գործունեություն ֆարմացիայի ոլորտում:

Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է: Մագիստրատուրա կարող են ընդունվել ֆարմացիայի բակալավրի դիպլոմ ունեցողները: Ուսումնական տարին բաժանված է երկու կիսամյակի, որոնցից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Մագիստրատուրայում դասավանդվող առարկաներն ունեն առավել խորացված մասնագիտական ուղղվածություն, և դրանք հաղթահարելու համար պահանջվում է լուրջ մասնագիտական պատրաստվածություն:

Մագիստրատուրայում դասավանդվող դասընթացների ցանկը

 

–      Կլինիկական ֆարմակոլոգիա

–      Կլինիկական ֆարմացիա

–      Դեղագործական տեխնոլոգիա

–      Դեղագործական քիմիա

–      Դեղագործական մարքեթինգ և մենեջմենթ

 

–      Բժշկական և դեղագործական ապրանքագիտություն

–      Դեղաբույսերի պաշարագիտություն

–      Ֆիտոթերապիա

–      Ֆարմակոկինետիկա

–      Ուսումնաարտադրական պրակտիկա

Կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո ֆարմացիայի մագիս­տրոսը, ի լրումն ֆարմացիայի բակավրի ծրագրով նախատեսված կրթական վերջնարդյունքների, պետք է կարողանա նաև՝

  1. Ցուցաբերել խորացված մասնագիտական գիտելիք և վերլուծական մտածողություն՝ ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտներում։
  2. Դեղերի և հարբժշկական ապրանքների ստեղծման, արտադրության, որակի ապահովման և հսկման, գրանցման ու շրջանառության գործընթացներում ցուցաբերել ինքնուրույն որոշումներ կայացնելու և ձեռքբերված գիտելիքը գործնականում կիրառելու ունակություն։
  3. Ապահովել դեղերի, դեղահումքի և հարբժշկական ապրանքների որակը, արդյունավետությունն ու անվտանգությունը՝ արդիական մեթոդների, նորարարական տեխնոլոգիաների (այդ թվում տեղեկատվական) և սարքավորումների կիրառմամբ։
  4. Կիրառել ապացուցահեն գիտելիք՝ դեղերի և հարբժշկական ապրանքների անվտանգ և արդյունավետ օգտագործումը ապահովելու նպատակով` պահպանելով մասնագիտական գործունեության ազգային և միջազգային արդի պահանջները։
  5. Համագործակցելով մասնագիտական թիմերի հետ՝ ապահովել հանրության, բուժառուների դեղորայքային կարիքները` պահպանելով մասնագիտական էթիկայի կանոնները։
  6. Իրականացնել ֆարմացիայի և հարակից բնագավառներում գիտահետազոտական աշխատանքներ՝ զարգացնելով նոր գիտելիք ստեղծելու և այն մասնագիտական խնդիրների լուծման համար արդյունավետորեն կիրառելու և մասնագիտական ինքնազարգացում ապահովելու կարողություն

Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացնե­­րը հաջողությամբ ավարտած, ուսումնական պլանները լիովին կատարած ուսանողն անց­նում է ամփոփիչ ատեստավորում, վերջինս հաջողությամբ ավարտած շրջանավարտ­նե­րին տրվում է բարձրագույն կրթության դիպլոմ՝ «Ֆարմացիա» մասնագիտությամբ «Ֆար­մացիայի մագիստրոս» որակա­վո­րում: Ֆարմացիայի մագիստրոսն իրավունք ունի իրա­­­կանացնելու դեղագիտական ինքնուրույն գործունեություն, ինչպես նաև կարող է շա­­րունակել կրթությունն ասպիրանտու­րա­յում, շարունակական մասնագիտական և լրացուցիչ (նեղ) մասնագիտական կրթության համակարգերում:

«Ֆարմացիա» մասնագիտությամբ կրթական ծրագրերն իրականացվում են դեղագիտական ֆակուլտետի կողմից՝ դեկանի ղեկավարությամբ: