Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

  • Գլխավոր
  • Ֆիզիկական ակտիվություն. Ազատ ժամանց

Ֆիզիկական ակտիվություն. Ազատ ժամանց

Բժշկի մասնագիտությունն ընտրած անձը իր ապրելակերպով պետք է օրինակ ծառայի շրջա­պատին: Բացի ԵՊԲՀ-ի ուսումնական պլանների շրջանակներում իրականացվող ֆիզկուլտու­րայի պարտադիր դասընթացներից, բուհում գործում են նաև սպորտային տարբեր խմբակներ և թիմեր՝ ըստ նախասիրության:

Ֆիզդաստիարակության ամբիոնը համալրված է միջազգային ճանաչում ունեցող մարզիկներով և մարզիչներով:

Պարտադիր և լրացուցիչ պարապմունքները համակարգվում և անցկացվում են ֆիզդաստիարակության ամբիոնի անձնակազմի կողմից համալսարանի սպորտային կառույցներում՝ կենսաքիմիական և վարչական մասնաշենքերի սպորտային դահլիճներում և հատուկ խմբի մարզադահլիճում, ըմբշամարտի դահլիճում, սեղանի թենիսի առանձնասենյակներում, հրաձգարանում:

Ֆիզդաստիարակության գործնական պարապմունքներին մասնակցելու նպատակով ուստարվա սկզբին բժշկական զննումից հետո ուսանողները բաշխվում են ըստ խմբերի՝ հիմնական, նախապատրաստական, հատուկ և բուժական. հաշվի են առնվում առողջական վիճակը (բժշկական եզրակացությունը), շարժունակությունը, ֆիզիկական և սպորտային պատրաստվածությունը:

Սպորտային սիրողական և հավաքական թիմերի հետ պարապմունքներն իրականաց­վում են արտաժամյա շաբաթական 3 անգամ 2 ժամով, իսկ սկսնակ խմբերի հետ՝ շա­բա­թական 2 անգամ 2 ժամով: Մարզումները սպորտային խմբակներում անցկացվում են 12 սպորտաձևից՝ ընդգրկելով բոլոր ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողներին:

Սպոր­տային կատարելագործման թիմերը ձևավորվում և համալրվում են՝ հաշվի առնելով ու­սանողների ունակությունները, ցանկությունը:

Գործում են հետևյալ ապորտային խմբակ­ները՝ ռիթմիկ մարմնամարզության, բասկետբոլի, վոլեյբոլի, ատլետիկայի, ըմբշամար­տի և ձյուդոյի, տուրիզմի և կողմնորոշման, շախմատի, սեղանի թենիսի, լողի, մինիֆուտբոլի:

Անցկացվում են նաև սպորտ-մասսայական, առողջարարական աշխատանքներ՝ համաձայն նախնական պլանավորման, որը համաձայնեցվում է ՀՀ ուսանողական սպորտի ֆեդերացիայի հետ:

Ուսանողները մասնակցում են միջբուհական, հանրապետական, քաղաքի առաջնություններին: Խմբերի, կուրսերի և ֆակուլտետների միջև անցկացվում են առաջնություններ տարբեր սպորտաձևերից:

Կազմակերպվում են մասսայական արշավներ՝ վերելք դեպի Արագածի գագաթ, ձմեռային վերելք դեպի Հատիս լեռան գագաթ, գարնանային վերելք դեպի Աժդահակ լեռ, հետիոտն արշավ դեպի Քասախ գետի հովտի պատմաճարտարապետական հուշարձաններ, կրոսավազք և այլն: