Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

  • Գլխավոր
  • Հանր. առողջ. ֆակուլտ. մասնագ. մագիստ. կրթ. ծրագրեր

Հանրային առողջության ֆակուլտետի մասնագիտացված մագիստրոսական կրթական ծրագրեր

Հանրային առողջության ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին:

Հանրային առողջության ֆակուլտետում գործում են մագիստրոսական ծրագրեր երկու տարբեր որակավորմամբ` հանրային առողջապահության մագիստրոս (MPH) և կառավարման մագիստրոս (Executive MBA):

Հանրային առողջապահության մագիստրոս (MPH) մասնագիտության կրթական ծրագրերն են`

  • Առողջապահության կազմակերպում և կառավարում,
  • Համաճարակաբանություն,
  • Շրջակա միջավայրի հիգիենա:

Ծրագրերի տևողությունը 1,5 տարի է: Ուսուցումը կազմակերպվում է աշխատանքային օրերին՝ 15:00-ից մինչև 19:00:

       Կառավարման մագիստրոս (Executive MBA) մասնագիտության կրթական ծրագիրն է՝

  • Բուժհաստատությունների կառավարում:

Ծրագրի տևողությունը 1 տարի է: Ուսուցումը կազմակերպվում է շաբաթական երկու օր` ուրբաթ և շաբաթ, ժամը 14:30–ից մինչև 20:30-ը:

Հանրային առողջության մագիտսրոսական ծրագրերը կազմված են Հանրային աողջապահության դպրոցների միության (Association of Schools of Public Health (ASPH) www.asph.org) կողմից հանրային առողջապահական ծրագրերի վերաբերյալ սահմանված հանձնարարականների հիման վրա:

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերն ավարտվում են մագիստրոսական թեզի պաշտպանությամբ: Ուսուցման առաջին կիսամյակը ներառում է հանրային առողջապահության ոլորտի հիմնական դասընթացների ուսուցումը: Ուսուցման շարունակությունը կազմված է մասնագիտական դասընթացներից՝ ըստ ուսանողի կողմից ընտրված կրթական ծրագրի:

Դասախոսական կազմ

Հանրային առողջության ֆակուլտետի դասախոսական կազմը ներառում է ինչպես ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, այնպես էլ հրավիրված մասնագետներ, ովքեր ունեն համապատասխան կրթություն և նշանակալի փորձ հանրային առողջապահության և կառավարման բնագավառներում: Դասախոսները հրավիրվում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, միջազգային կազմակերպություններից` Global Fund, WHO, Red Cross, World Vision, UNICEF, UNAIDS, Peace Core, Oxfam, FMD K&L Europe և այլն:

Առողջապահության կազմակերպման և կառավարման մագիստրոսական կրթական ծրագիրը տրամադրում է հիմնարար գիտելիքներ և ունակություններ ՀՀ-ում և այլ երկրներում առողջապահական համակարգերի, առողջապահական ծառայությունների,  բուժհաստատությունների գործունեության և արդյունավետ կառավարման վերաբերյալ: Ծրագրի միջդիսցիպլինար մոտեցումը զարգացնում է աշխատանքի կազմակերպման և կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև առողջապահության ռազմավարության ճիշտ ընտրության և մշակման հմտություններ և կարողություններ: Ծրագրի շրջանակներում ներկայացվում են առողջապահական համակարգի խնդիրների հայտնաբերման, գնահատման և դրանց լուծման սկզբունքները, ինչպես նաև ձևավորվում են բնակչության առողջության վերաբերյալ ցուցանիշների վերլուծության և ստացված տվյալների հիման վրա անհատի և բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված առողջապահական ծրագրեր մշակելու, իրականացնելու և գնահատելու հմտություններ:

«Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիր (1,5 տարի)

I տարի

 

Կենսավիճակագրություն I
Շրջակա Միջավայրի Հիգիենա
Համաճարակաբանություն I
Կենսավիճակագրություն II
Բիոէթիկա
Համաճարակաբանություն II
Հանրային առոջապահական խնդիրների լուծման հարացույց
Տվյալների կառավարում
Առողջապահության կազմակերպում
Ապացուցողական բժշկության հիմունքները
Քանակական հետազոտության մեթոդներ
Որակի կառավարում
Կազմակերպական վարքագիծ
Սոցիալական և վարքային գիտությունները հանրային առողջապահության ոլորտում
Առողջապահության կառավարման հիմունքները
Առողջապահության կառավարում
Առողջապահական ծրագերի պլանավորում և իրագործում
Որակական հետազոտության մեթոդներ
Առողջապահական ծրագրերի վերահսկում և գնահատում
Առաջնորդություն
Հետազոտական սեմինար
Բժշկական ինֆորմատիկա և հաղորդակցություն
II տարի Առողջապահական համակարգի ֆինանսավորում և էկոնոմիկա
Մարքետինգ
Առողջապահական համակարգերի համեմատում
Առողջապահական իրավունք
Մարդկային ռեսուրսների կառավարում
Առողջապահության քաղաքականության մշակում
Մագիստրոսական թեզի նախապատրաստական փուլ

 Համաճարակաբանության մագիստրոսական կրթական ծրագիրը տրամադրում է հիմնարար գիտելիքներ և ունակություններ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների էթիոպաթոգենեզի, ռիսկի գործոնների, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և անցկացման, ներհիվանդանոցային վարակների, իմունականխարգելման, ինչպես նաև համաճարակաբանական վերահսկողության վերաբերյալ` ուղղված բնակչության շրջանում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների կանխարգելմանն ու վերահսկմանը: Ծրագիրը կազմված է եվրոպական և ամերիկյան համաճարակաբանության դպրոցների ժամանակակից սկզբուքների և մոտեցումների հիման վրա: Համաճարակաբանության կրթական ծրագիրը զարգացնում է նաև գիտական հետազոտությունների կազմակերպման, իրականացման, մշտադիտարկման և ստացված տվյալների վերլուծության և գնահատման կարողությունները:

Շրջակա միջավայրի հիգիենայի մագիստրոսական կրթական ծրագիրը տրամադրում է հիմնարար գիտելիքներ և ունակություններ շրջակա և աշխատանքային միջավայրի բնական, սոցիալական և անթրոպոգեն գործոնների, մարդու օրգանիզմի վրա այդ գործոնների ազդեցության մեխանիզմների և պատճառահետևանքային կապերի, դրանց բարենպաստ և անբարենպաստ ազդեցության, ինչպես նաև վնասակար գործոնների նորմավորման, ուսումնասիրության և գնահատման վերաբերյալ` ուղղված բնակչության առողջության ամրապնդմանն ու պահպանմանը: Ծրագիրը զարգացնում է շրջակա միջավայրի տարբեր օբյեկտների և գործոնների ռիսկի գնահատման, ինչպես նաև դրանց հիգիենիկ վերլուծության կարողությունները:

Բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական կրթական ծրագիրը տրամադրում է հիմնարար գիտելիքներ և հմտություններ բժշկական հաստատությունների կառավարման առանձնահատկությունների, ժամանակակից կառավարման մոդելների, առողջապահական տեղեկատվական համակարգերի, մարքեթինգի, ինչպես նաև հաստատության տարբեր մակարդակներում աշխատանքի արդյունավետ կազմակերպման վերաբերյալ: Ծրագիրը զարգացնում է հմտություններ ֆինանսների, մարդկային ռեսուրսների և գործընթացների կառավարման, ինչպես նաև ռազմավարական կառավարման վերաբերյալ: Ներկայացվում են նաև հիվանդների և նրանց հարազատների սպասարկման կառավարման սկզբունքները, ինչպես նաև հիվանդանոցների հավատարմագրման համար անհրաժեշտ գործընթացները: Ծրագիրը տրամադրում է գործնական գիտելիքներ և հմտություններ բիզնես նախագծերի մշակման և իրականացման սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնում է մրցունակ բիզնես նախագծի կազմման և ներկայացման հմտությունները:

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիր (1 տարի)

  • ժամանակակից կառավարման հիմունքներ
  • ռազմավարական կառավարում
  • մարքեթինգի կառավարում
  • գործընթացների կառավարում
  • մարդկային ռեսուրսների կառավարում
  • առողջապահության կազմակերպում/առաջադեմ կառավարչական հմտություններ (էլեկտիվ)
  • կազմակերպական վարքագիծ և առաջնորդություն
  • բիզնես նախագիծ
  • գործառնական կառավարում
  • վարքագծային տնտեսագիտություն և հաճախորդների սպասարկման կառավարում
  • ՏՏ համակարգերի կառավարում
  • հաշվապահություն և ֆինանսների կառավարում
  • բուժհաստատությունների կառավարում/առաջադեմ կազմակերպչական հմտություններ (էլեկտիվ)
  • բիզնես նախագիծ
  • արտադրական պրակտիկա
  • մագիստրոսական թեզի պաշտպանություն

Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ այլ բուհերից (բակալավրի աստիճանը պարտադիր է): Բժշկական կրթությամբ դիմորդները կարող են դիմել բոլոր մագիստրոսական ծրագրերին, իսկ ոչ բժշկական կրթությամբ դիմորդները` միայն «Առողջապահության կազմակերպում և կառավարում» և «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրերին:

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագիրն ավարտելուց հետո կլինիկական օրդինատուրա նախատեսված չէ:

Հանրային առողջապահության մագիստրոսը պետք է պատրաստ լինի իրականացնելու հետևյալ գործառույթները՝

ա) գիտահետազոտական,

բ) գիտաարտադրական և ծրագրային,

գ) կազմակերպչական-կառավարչական և վարչական,

դ) մանկավարժական և քարոզչական,

ե) մասնագիտական գործառույթներ (համաձայն նեղ մասնագիտական որակավորման):

Հանրային առողջապահության մագիստրոսական կրթական ծրագրերն ավարտելուց հետո շրջանավարտը պետք է կարողանա.

  1. Կիրառել հանրային առողջապահության հիմնարար գիտելիքը հանրային առողջապահության ռազմավարության մշակման և խնդիրները լուծելու համար՝ օգտագործելով համաճարակաբանության, կենսավիճակագրության, շրջակա և աշխատանքային միջավայրի հիգիենայի, կառավարման, սոցիալական և վարքային գիտությունների սկզբունքներն, առաջնորդվելով գիտական և հետազոտական էթիկայի սկզբունքներով:
  2. Սահմանել երկրների առջև ծառացած հիմնական առողջապահական խնդիրները, բացահայտել այդ խնդիրների առաջացման պատճառները և տեղեկատվություն ստանալու աղբյուրները, ինչպես նաև առաջարկել հնարավոր լուծումների տարբերակներ, մշակել և գնահատել ռազմավարական մոտեցումներ` տնտեսական, քաղաքական, վարչական, իրավական և սոցիալական հետևանքները գնահատելու համար:
  3. Ստանալ, ըստ արժանավույն մեկնաբանել և գնահատել առողջապահական տվյալները, որոնք հասանելի են տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ միջոցներով:
  4. Նախագծել, իրականացնել և գնահատել առողջապահական և կանխարգելիչ ծրագրեր և միջոցառումներ, ինչպես նաև պլանավորել և ներկայացնել ծրագրի մրցունակ առաջարկ:
  5. Կիրառել համապատասխան ծրագրային նախագիծ, քանակական և որակական հետազոտության մեթոդներ՝ առողջապահական ռազմավարությունը վերլուծելու, ինչպես նաև առողջապահական և կանխարգելիչ ծրագրերն արդյունավետ գնահատելու համար, նպատակային օգտագործել տվյալները՝ խնդիրները բացահայտելու և լուծելու համար, ինչպես նաև գնահատել տվյալների ամբողջականությունը և համադրելիությունը:
  6. Վերլուծել հետազոտության արդյունքների որակը և գնահատել կիրառելիությունը առողջապահական համակարգում:
  7. Վերլուծել և գնահատել բնակչության առողջական վիճակը և ժողովրդագրական տվյալները՝ ըստ հիվանդացության, հիվանդությունների տարածվածության, կառուցվածքի, մահացության և կյանքի տևողության ցուցանիշների:
  8. Վերլուծել և գնահատել առողջապահական համակարգի և առողջապահական հիմնարկների ֆինանսավորումը և կառուցվածքը:
  9. Ցուցաբերել հանրային առողջապահության ոլորտում ղեկավարին բնորոշ հմտություններ և որոշում կայացնելու ունակություններ՝ պահպանելով վարվելակերպի և արհեստավարժության սկզբունքները: Կիրառել առողջապահության կազմակերպման և կառավարման, ինչպես նաև համակարգային մտածելակերպի սկզբունքները՝ հանրային առողջապահական կա­ռույց­ների գործունեությունը, առողջապահական ծրագրերի իրականացումը կազմակերպե­լու, ինչպես նաև ռազմավարություն մշակելու և հանրային առողջապահական հիմնա­խնդիր­ները լուծելու համար:
  10. Արդյունավետորեն մշակել, վերլուծել և գնահատել առողջապահության ռազմավարությունը՝ բնակչության առողջությունը բարելավելու և հանրային առողջապահական խնդիրները լուծելու նպատակով:

Բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական կրթական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտը պետք է կարողանա.

  1. Կառավարել գործընթացները` համատեղելով տեսական գիտելիքները և գործնական հմտությունները` կիրառելով առանցքային հասկացությունները, ինչպես նաև կառավարման ժամանակակից տեսությունները և սկզբունքերը:
  2. Դիմակայել դժվարություններին` բացահայտելով և լուծելով բարդ բիզնես իրավիճակներ՝ կիրառելով վերլուծական և ձեռնարկատիրական հմտություններ և առաջարկելով խնդիրների նորարարական լուծումներ:
  3. Մշակել և զարգացնել բիզնեսի կառավարման և զարգացման հեռանկարային երկարաժամկետ ռազմավարություններ:
  4. Կիրառել համապատասխան ֆինանսկան կառավարման մեթոդներ և վերլուծական հմտություններ կազմակերպության գործառնական և ռազմավարական կառավաման խնդիրների վերաբերյալ:
  5. Աշխատել անհատապես և թիմում, անցկացնելով բիզնես հետազոտություն, և քննադատորեն գնահատել հայտնաբերված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով հետազոտության արդյուքները:
  6. Կիրառել առաջնորդության հմտություններ և դրսևորել համապատասխան համագործակցային վարք՝ ձգտելով ինքնազարգացմանը և ինքնագիտակցության բարձրացմանը:
  7. Գործնական աշխատանքում ինտեգրել միջազգային բիզնեսի մշակութային, էթիկական և սոցիալական համատեքստը:
yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant betvole betvole