Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջազգային կապեր

ԵՊԲՀ-ն մասնակցել է միջազգային գիտակրթական տարբեր նախագծերում, օրինակ՝ TEMPUS (VERITAS, DIUSAS, ALIGN, MEDGEN, PICQA) ERASMUS MUNDUS (MEDEA), ERASMUS+ (Mobile+2, Erasmus+ International, USC K107), Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող նորարարական գիտակրթական դրամաշնորհային ծրագրերում: Ընթացքի մեջ են HORIZON 2020, ARMDOCT, ARICE ծրագրերը: Համալսարանն ունի իր ներկայացուցչությունները Հնդկաստանում, Շրի Լանկայում, Արաբական Միացյալ Էմիրություն­նե­րում, Ռուսաստանի Դաշնությունում, որոնք տվյալ երկրների համապատասխան կառույցներին և քա­ղա­քա­ցիներին անհրաժեշտ տեղեկություններ են տրամադրում ԵՊԲՀ-ի վերաբերյալ, ինչ­պես նաև օտարերկրացիների ուսուցումն արդյունավետ կազմակերպելու նպատա­կով ուսումնասիրում են տվյալ երկրներում բարձրագույն բժշկական կրթությանը վերա­բերող օրենսդրության պահանջները:

Համալսարանը բարձրագույն բժշկական կրթության և առողջապահության բնագա­վառներում համագործակցության սերտ կապեր է հաստատել տարբեր երկրների բժշկա­կան համալսարանների և միջազգային առողջապահական կազմակերպությունների հետ: Օտարերկրյա համալսարանների և առողջապահական կազմակերպություն­ների հետ իրականացվող փոխանակային ծրագրերի շնորհիվ համալսա­րա­նի ուսանողները, կլինիկական օրդինատորները և դասախոսները տարաժամկետ դասընթացներ են անց­նում արտերկրյա առաջատար կլինիկաներում և կրթական հաստատություն­նե­րում:

2000 թվականից ԵՊԲՀ-ն անդամակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների։ Դրանցից են`

  • ՍԳրուպ եվրոպական համալսարանների ցանցը,
  • Համալսարանների միջազգային ասոցիացիան,
  • Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիան` որպես Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիայի անդամ,
  • Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցացիան,
  • Դեղագետ ուսանողների միջազգային ֆեդերացիան,
  • Եվրոպայի բժիշկ ուսանողների ասոցիացիան,
  • Համաշխարհային համալսարանների հեռահար ուսուցման ասոցիացիան,
  • Ատամնաբույժ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան։

Միջազգային համագործակցությունը համակարգվում է միջազգային համագործակցության բաժնի կողմից՝ պրոռեկտորի ղեկավարությամբ: