Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

  • Գլխավոր
  • Նախապատրաստ. ուսուց. օտարերկրյա քաղաքաց. համար

Նախապատրաստական ուսուցում օտարերկրյա քաղաքացիների համար

Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժին ընդունվում են միջնակարգ կրթություն ստացած օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք լավ չեն տիրա­պե­տում ԵՊԲՀ-ում գործող և իրենց կողմից ընտրված դասավանդման լեզուներին կամ ընդունելության քննությունների ծրագրով նախատեսված հանրակրթական առարկա­ներից ունեն ոչ բավարար գիտելիքներ:

Ընդունելության համար դիմորդներն անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կրթության և գիտության նախարարութ­յուն են ներկայացնում մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ը:

Նախապատրաստական դասընթացը սկսվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ից, տևողությունը` առնվազն 6 ամիս է: Նախապատրաստական դասընթացն իրակա­նաց­վում է միայն առկա ուսուցմամբ և ընդգրկում է «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսա­բա­նու­թ­յուն», ինչ­պես նաև «Հայոց լեզու» և «Օտար լեզու» առարկաները: Ուսուցումը երեք լե­զվով է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն՝ ուսանողի ընտրությամբ: Անգլերենով ուսուց­ման համար նախա­տես­ված է անգլերենի իմացության մակարդակի նախնական ստուգում:

Ուսանողներն ապահովվում են հանրակացարանով, որտեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ նրանց կենցաղը և հանգիստը կազմակերպելու համար: Նրանք հնարավորություն ունեն ակտիվորեն մասնակցելու համալսարանի մշակութային և մարզական միջոցառումներին: Բաժինն ապահովում է նամակագրական կապ ուսա­նող­ների ծնողների հետ: Ուսանողների կենցաղը, ուսումը և հագիստը կազմա­կեր­պելուն նպաստում են նրանց հանդիպումները համապատասխան երկրների դես­պանությունների և ազգային ուսանողական միությունների ներկայացուցիչների հետ:

Նախապատրաստական դասընթացն ավարտվում է ավարտական քննություններով, որոնք նաև ընդունելության քննություններ են ակադեմիական տարվա առաջին կուր­սի համար: Ուստարվա վերջում ավարտական քննությունները հաջողությամբ հանձ­նած ուսանողներն ընդունվում են իրենց նախընտրած ֆակուլտետի առաջին կուրս:

Նախապատրաստական դասընթացի ավարտական քննություններից դրական գնահատական ստացած ուսանողներին տրվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ (վկայական):