Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Օտարերկրացիների ուսուցում

Օտարերկրացիների ուսուցումը կազմակերպվում է հայերենով, ռուսերենով և անգլերենով հետևյալ մասնագիտություններով`

  • բուժական գործ,
  • ստոմատոլոգիա,
  • ֆարմացիա:

Նշված մասնագիտությունների կրթական ծրագրերի հակիրճ նկարագրերը ներկայացված են համապատասխան բաժիններում:

«Բուժական գործ» մասնագիտությամբ կրթական ծրագրով ուսման տևողությունը 6 տարի է, շրջանավարտները ստանում են բժշկի որակավորում, «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ՝ 5 տարի, շնորհվում է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում: «Ֆարմացիայի բակալավրի» կրթական ծրագրի տևողությունը 4 տարի է: «Ֆարմացիայի մագիստրոսի» կրթական ծրագրի տևողությունը 1 տարի է (տե’ս համապատասխան բաժինները):

Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ կլինիկական առարկաներ: Հատուկ ուշադրություն է դարձվում համալ­սա­րանի սիմուլյացիոն և ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոններում, համալսարանական, քաղաքային և հանրապե­տական կլինիկաներում ուսանողների գործնական հմտությունների ձեռքբերմանը: Դասերի ընթացքում լայնորեն օգտագործվում են ուսուցման տեխնիկական ժամանակակից միջոցներ:

Օտարերկրյա ուսանողներն ակտիվորեն մասնակցում են համալսարանի գիտական, կրթական, մշակութային և մյուս միջոցառումներին: Օտարերկրացիների ուսուցման դեկանատն աջակցում է ուսանող­ների ազգային և կրոնական տոներին նվիրված հանդիսությունների կազմակերպմանը:

Դեկանատը ծավալում է ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական և այլ գործունեություն, համակարգում է ամբիոնների և ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքները:

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant betvole betvole