Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

  • Գլխավոր
  • Ուսումնաարտադրական պրակտիկա

Ուսումնաարտադրական պրակտիկա

Պրակտիկան ցանկացած մասնա­գի­տա­կան ուսումնական հաստատության, առա­­վել ևս բժշկական համալսարանի կրթա­կան ծրագրերի պար­­տա­դիր և կարևոր բա­ղադրիչ է: ԵՊԲՀ ուսանողների պրակտիկայի համար բազա են ԵՊԲՀ կլինիկաները, պոլիկլինիկաները, ստոմատոլո­գիա­կան կաբինետները, ամբիոնական լաբորա­տո­րիա­ները: Բացի դրանից, պրակտիկան կազմակերպելու նպատակով յուրա­քան­չ­յուր տարի կնքվում են պայմանագրեր Երևանի և ՀՀ մարզերի տարբեր բուժ­հաս­տա­տությունների հետ, որոնց տնօրենների կողմից նշանակված պրակտի­կա­յի ղե­կավարն ընդունում և ուղղորդում է տվյալ բուժհաստատությունում պրակ­տիկա անց­նող ուսանողներին, ինչպես նաև վերահսկում է պրակտիկայի ընթացքը՝ օպե­րա­տիվ կապ պահելով համալսարանի պրակտիկայի բաժնի հետ, անհրա­ժեշ­տության դեպքում քննարկվում և լուծում են ստանում ծագած տարաբնույթ հարցերը:

Ամառային պրակտիկան անցկացվում է գարնանային կիսամյակի հիմնական քննաշրջանին հաջորդող շաբաթվանից սկսած՝ ըստ սահմանված ժամանակացույցի: 4-րդ և 5-րդ կուրսերում պրակտիկայի դասընթացներ կազմակերպվում են նաև կիսամյակի ընթացքում` համապատասխան մասնագիտական  դասընթացներին կից: Պրակտիկա անցնող ուսանողները նախապես պրակտիկայի բաժնից ստանում են պրակտիկայի հաշվետվության անհատական թերթիկ, որում ներառված են բժշկական գործընթացներն ու միջոցառումները, որոնց ուսանողը պետք է մասնակցի կամ որոնք անձամբ իրականացնի պրակտիկայի ընթացքում: Պրակտիկայի ավարտին յու­րաքանչյուր ուսանող պրակտիկայի բաժին է ներկայացնում իր անհատական հաշվետվության թերթիկը, որն ամբողջությամբ լրացվել և հաստատվել է կլինիկայում պրակտիկայի ղեկավարի կողմից: Վերջինիս հիման վրա ուսանողը ձեռք է բերում համապատասխան կրեդիտներ և ստանում ստուգարք:

Ցանկության դեպքում ուսումնական պլանով նախատեսված տվյալ տարվա պրակ­­տիկան ուսանողը կարող է անցնել արտերկրում, եթե նա համապատասխան պայ­մանավորվածություն ունի ընդունող կողմի հետ: Նման դեպքերում ԵՊԲՀ պրակտի­կայի բաժնի կողմից նրան տրվում է անհատական հաշվետվության թերթիկ, որն անհրաժեշտ է լրացնել և կնքել պրակտիկան ավարտելուց հետո: Թերթիկը ներկա­յաց­­նելու դեպքում ուսանողը ստանում է ստուգարք և համապատասխան կրեդիտներ:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետ­ների կրթական ծրագրերում պրակտիկայի դասընթացներ նախատեսված են ուսումնառության երկ­րորդ տարվանից սկսած՝ հետևյալ ծրագրերով.

«Բուժական գործ» մասնագիտական կրթական ծրագիր

Ուսումնական պրակտիկա՝

ծանոթացում հիվանդանոցի և պոլիկլինիկայի կառուցվածքին և տարբեր ստորաբաժանումների ֆունկցիաներին II կուրս 1 շաբաթ
բուժքրոջ օգնական III կուրս 2 շաբաթ
թերապևտի օգնական, վիրաբույժի օգնական, մանկաբարձ գինեկոլոգի օգնական IV կուրս 3 շաբաթ
բժշկի օգնական (շտապ օգնության բժշկի, վիրաբույժի, մանկաբույժի, մանկաբարձ գինեկոլոգի) V կուրս 4 շաբաթ

Ուսանողը պրակտիկայի ընթացքում ծանոթանում է պոլիկլինիկաների և հիվան­­դա­նոց­ների կառուցվածքի և տարբեր ստորաբաժանումների (մատենավարման բաժ­նի, ըն­դու­նարանի, մանիպուլյացիոն կաբինետների, մասնագիտական տարբեր լաբո­րա­­տո­րիա­ների) աշխատանքներին, սովորում և յուրացնում է միջին բուժանձ­նա­­կազ­մի կողմից կատարվող միջամտությունները, ծանոթանում ընտանեկան բժշկի աշ­խատանքին և բժշկի անմիջական հսկողությամբ ու ղեկավարությամբ հե­տա­­զո­տում թերապևտիկ, մանկաբարձական, գինեկոլոգիական հիվանդներին, հի­վանդ երե­խա­ներին, գնահատում հետազոտությունների արդյունքները, ախտո­րո­շում կատարում, ձևակերպում նախնական արդյունքները, կազմում բուժման պլան, ձևա­կեր­պում բժշկական փաստաթղթերը:

«Ստոմատոլոգիա» մասնագիտական կրթական ծրագիր

Ուսումնական պրակտիկա՝

Ծանոթացում ստոմատոլոգիական պոլիկլինիկայի կառուցվածքին և կաբինետների աշխատանքին II կուրս 1 շաբաթ
Ստոմատոլոգիական աշխատասենյակի և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի բուժքրոջ օգնական III կուրս 2 շաբաթ
բժշկի օգնական`
թերապևտ-ստոմատոլոգի
օրթոպեդ-ստոմատոլոգի
վիրաբույժ-ստոմատոլոգի
մանկական հասակի ստոմատոլոգի
IV կուրս 1 շաբաթ
1 շաբաթ
1 շաբաթ
1 շաբաթ

Ուսումնական պրակտիկաների ընթացքում ուսանողը ծանոթանում է ստոմա­տոլոգիական պոլիկլինիկաների կառուցվածքին, հագեցվածությանը, տարբեր կաբինետների աշխատանքի կազմակերպմանը: Թերապևտ-, վիրաբույժ-, ման­կա­կան-, օրթոդոնտ- և օրթոպեդ-ստոմատոլոգների կողմից տարվող բուժական և կան­խար­գելիչ աշխատանքներին ծանոթանալուն զուգընթաց ուսանողը վարժասար­քերի, մուլյաժ­ների, ֆանտոմների վրա ձեռք է բերում և կատարելագործում գործնա­կան հմտու­թյուններ (խոռոչների մշակում, լցավորում, հղկում և փայլեցում, տարբեր տե­սակի պսակներ և կամրջաձև պրոթեզներ պատրաստելու նպատակով ատամի հղկում, դրոշմի ստա­ցում, ատամների՝ մոմով մոդելավորում և այլն):

«Ֆարմացիա» մասնագիտական կրթական ծրագիր

Դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի ուսանողների պրակտիկան անցկացվում է հիմնա­կա­նում մասնագիտական ամբիոնների լաբո­րա­տոր բազաներում, դեղատներում, ինչպես նաև որոշ ռե­սուրսներից օգտվելու և որոշ դեղա­բույսեր ուսումնասիրելու նպատակով՝ Երևանի բուսաբանական այգում, ՀՀ տարբեր շրջաններում:

Ուսումնական պրակտիկա՝

դաշտային բուսաբանություն II կուրս 1 շաբաթ
ֆարմակոգնոզիա III կուրս 1 շաբաթ
դեղաձևերի տեխնոլոգիա III կուրս 1 շաբաթ
դեղաձևերի որակի վերահսկում III կուրս 1 շաբաթ

Դեղագիտական ֆակուլտետի ուսանողները կիսամյակի ընթացքում բակալավրիա­տի 4-րդ կուրսում ուսումնական պրակտիկա են անցնում «ԴԷԿ» (1 շաբաթ), «Դե­ղա­գործական տեխնոլոգիա» (2 շաբաթ) և «Դեղագործական քիմիա» (1 շաբաթ) ա­ռար­­­կաներից: Մագիստրատուրայում ուսանելու ընթացքում ցիկլային դասընթա­ցով անցնում են ևս 1-շաբաթյա պրակտիկա «Դեղաբույսերի պաշարագիտություն» առարկայից:

Պրակտիկաների ընթացքում ուսանողը սովորում է որոշել դեղաբույսի տեսակնե­րը բուսական տարբեր համակցություններում, տարբերակել դեղաբույսերը վայրի բնության մեջ, իրականացնել դեղաբույսերի հերբարիզացիա, պա­հես­տային պայմաններում տիրապետել դեղաբուսական հումքի չորացման, առաջ­նա­յին մշակման և պահպանման մեթոդներին: Բացի վերը նշվածից ուսանողը դեղատնային պայմաններում կատարում է դեղաչա­փում ըստ զանգվածի, ըստ ծավալի և կաթիլների, սովորում է տարբեր բաղադ­րա­տոմսերով պատրաստել փոշիներ, կոնցենտրիկ լուծույթներ, հեղուկ դեղաձևեր, կախույթներ, քսուքներ և մոմիկներ, ինչպես նաև լաբորատոր պայմաններում կատարում դեղաձևերի որակական և քանակական վերլուծություն: