Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ուսուցումը ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ-ում ուսուցումն իրականացվում է տարբեր մասնագիտություններով բակալավրիատի, մագիստրատուրայի, անընդ­­հատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, ինչպես նաև կլինի­կա­կան օրդինատուրայում, ասպիրանտուրայում:

ԵՊԲՀ-ն առաջարկում է 1 բակալավրա­կան, 3 անընդհատ և ինտեգրացված ու 5 մագիստրոսական կրթական ծրագիր:

Մասնագիտություն Որակավորման աստիճան Տևողությունը Ուսուցման ձևը Կրեդիտ*
Բուժական գործ անընդհատ և ինտեգրացված 6 տարի 12 կիսամյակ առկա 360 կրեդիտ
Ստոմատոլոգիա անընդհատ և ինտեգրացված 5 տարի 10 կիսամյակ առկա 300 կրեդիտ
Դեղագիտություն բակալավրիատ 4 տարի 8 կիսամյակ առկա 240 կրեդիտ
մագիստրատուրա 1 տարի 2 կիսամյակ առկա 60 կրեդիտ
Բուժական գործ զինված ուժերում անընդհատ և ինտեգրացված 6 տարի 12 կիսամյակ առկա 360 կրեդիտ
Հանրային առողջութ­յուն և առողջապահություն** մագիստրատուրա 1,5 տարի 3 կիսամյակ առկա 90 կրեդիտ
Կառավարում մագիստրատուրա 1 տարի 2 կիսամյակ առկա 60 կրեդիտ
Հետբուհական կրթություն*** կլինիկական օրդինատուրա 1-4 տարի 2-8 կիսամյակ առկա
ասպիրանտուրա 3 տարի 6 կիսամյակ առկա 180 կրեդիտ
4 տարի 8 կիսամյակ հեռակա 180 կրեդիտ

* յուրաքանչյուր կիսամյակ՝ 30 կրեդիտ, բացառությամբ հեռակա ասպիրանտուրայի:

** մագիստրոսական ծրագրերը մանրամասն տե՛ս համապատասխան բաժնում:

*** բուհում իրականացվում է հանրապետությունում սահմանված հետդիպլոմային բժշկական կրթություն՝ կլինիկական օրդինատուրա, ավելի քան 80 մասնագիտություններով: Բժիշկների, ստոմատոլոգների, դեղագետների, միջին բուժաշխատողների և դեղագործների համար կազմակերպվում է նաեւ շարունակական մասնագիտական կրթություն և լրացուցիչ (նեղ) մասնագիտական կրթություն:

 Ուսումնական տարին բաղկացած է երկու կիսամյակից:

Ուստարվա առաջին կիսամյակը սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում դեկտեմբեր-հունվար ամիսներին: Առաջինից երրորդ կուրսերում ձմեռային քննաշրջանն անցկաց­վում է հունվարին, իսկ բարձր կուրսերում՝ կիսամյակի ընթացքում: Երկրորդ կիսամյակը սկսվում է փետրվարի սկզբին և ավարտվում մայիս-հունիս ամիսներին: Առաջինից երրորդ կուրսերում ամառային քննաշրջանը կազմակերպվում է հունիսին, իսկ բարձր կուրսերում՝ կիսամյակի ընթացքում: Ամառային արձակուրդի ընթացքում անցկացվում է ուսումնական պրակտիկա: