Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ընդունելություն

ԵՊԲՀ-ն ընդունելություն է կատարում հետևյալ կրթական ծրագրերով.

 Կրթական ծրագիր Մասնագիտության անվանում Տարի Որակավորում
Անընդհատ և ինտեգրացված բուժական գործ 6 (առկա) բժիշկ
բուժական գործ զինված ուժերում 6 (առկա) բժիշկ
ստոմատոլոգիա 5 (առկա) բժիշկ-ստոմատոլոգ
Բակալավր ֆարմացիա 4 (առկա) ֆարմացիայի բակալավր
Մագիստրատու­րա ֆարմացիա 1 (առկա) ֆարմացիայի մագիստրոս
հանրային առողջութ­յուն և առողջապահություն 1,5 (առկա) հանրային առողջության մագիստրոս
 կառավարում 1 (առկա) բիզնես վարչարարության մագիստրոս
Կլինիկական օրդինատուրա ավելի քան 80 մասնագիտությունների գծով 1-4 (առկա) բժիշկ-մասնագետ
բժիշկ-ստոմատոլոգ-մասնագետ
Ասպիրանտուրա 3 (առկա) գիտությունների թեկնածու
4 (հեռակա)

Բուժական գործ զինված ուժերում մասնագիտությամբ ընդունելությունը կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով:

ԵՊԲՀ-ում կարող են սովորել օտարերկրյա քաղաքացիներ ռուսերենով և անգլերենով՝ համաձայն ՀՀ օրենքով սահմանված կարգի:

 

Ընդունելության պահանջները

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը բակալավ­րի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելությունն իրականացնում է յուրա­քան­չյուր տարի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի`

  1. ընդհանուր բժշկության (բուժական գործ),
  2. ռազմաբժշկական (բուժական գործ զինված ուժերում),
  3. ստոմատոլոգիական (ստոմատոլոգիա),
  4. դեղագիտական (ֆարմացիա):

Համալսարան կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ ՀՀ և օտարերկրացի քաղաքացիներ՝ առանց տարիքային սահմանափակման:

Դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ միասնական (ընդունելության) քննություններ հանձնել «Ֆիզիկա» (գրավոր), «Քիմիա» (գրավոր), «Կենսաբանություն» (գրավոր) մրցութային երեք առարկաներից երկուսից:

Դիմորդներն ընդունելության համար ներկայացնում են Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգով պահանջված փաստաթղթերը (տե’ս https://dimord.am/ կայքը):

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իրականացնում է մագիստրատուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով՝

  • հանրային առողջություն և առողջապահություն,
  • կառավարում,
  • ֆարմացիա:

Մագիստրատուրայի կրթական ծրագրի ուսման տևողությունը 1-1,5 տարի է:

Մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող փաստաթղթերն են՝

  • դիմում ռեկտորի անունով (ձեռագիր),
  • անձնագրի պատճենը,
  • դիպլոմի և դիպլոմի հավելվածի պատճենները,
  • հրատարակված աշխատությունների ցանկը՝ համապատասխան պատճեններով (առկայության դեպքում),
  • 4 լուսանկար՝ 3×4 չափի,
  • նախորդ տարիների շրջանավարտների դեպքում համառոտ ինքնակենսագրութ­յուն (ժամանակագրական շարադրմամբ):

  

Կլինիկական օրդինատուրա

Առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող բժիշկներ և ստոմա­տո­լոգներ պատրաստելու նպատակով բուհում իրականացվում է Հայաս­տա­նի Հանրապետությունում սահմանված հետբուհական մասնագիտական կրթություն կլինիկական օրդինատուրայի ձևով՝ ավելի քան 80 մասնագիտությունների գծով:

Բուհն ավարտելուց հետո ուսանողները կարող են ընդունվել կլինիկական օրդինատուրա (ուսման տևողությունը 1-4 տարի): Յուրաքանչյուր տարի որոշ մասնագիտությունների գծով հատկացվում են տեղեր՝ պետպատվերի շրջանակներում:

Ասպիրանտուրա

ԵՊԲՀ լավագույն շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել ասպիրան­տուրայում, որի ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա (համապատաս­խա­նաբար 3 և 4 տարի տևողությամբ):

Ասպիրանտուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ԵՊԲՀ մագիստրո­սի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ստացած (տեսական մասնագիտու­­թ­յունների գծով), ինչպես նաև ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրայի (կլինիկական մասնագիտությունների գծով) շրջանավարտները:

Ասպիրանտուրա ընդունվելու կարգը մանրամասն ներկայացված է համապատաս­խան բաժնում:

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant