Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

  • Գլխավոր
  • «Բուժհաստատությունների կառավարում» կրթական ծրագիր

Կապ մեզ հետ

Բիզնես վարչարարություն (MBA in Healthcare Management) որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» կրթական ծրագիր

9․00-17․00
010 301-000 (Internal՝ 308)
mph@ysmu.am

Մագիստրոսական կրթական ծրագիր 1 տարվա ինտենսիվ ծրագիր է,  որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:

• Ժամանակակից գործնական կառավարչական գիտելիքներ և հմտություններ,
• Կառավարման փորձի փոխանակում ՀՀ-ում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ,

• Գիտելիքներ բժշկական և ոչ բժշկական հաստատությունների կառավարման միջազգային ստանդարտների և մոդելների վերբերյալ,
• Բուժհաստատությունների և այլ ոլորտների հաստատությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման հմտություններ և ունակություններ։

Կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է: Մագիստրոսական ծրագիրը միավորում է առողջապահության բնագավառում բիզնես վարչարարության հիմնարար գիտելիքները, հմտությունները և մեթոդները մասնագիտական և անձնական համատեքստում: Ծրագիրը տրամադրում է 60 կրեդիտ: Ուսման վճարը կազմում է 1,000,000 դր։

Ծրագիրը ներառում է

 հիմնական դասընթացներ, մասնագիտական դասընթացներ, բիզնես նախագծի մշակման դասընթաց և արտադրական պրակտիկա:

Հիմնական դասընթացները վերաբերվում են

 բուժհաստատությունների և այլ բնագավառների կառավարման սկզբունքներին, կառավարման մոդելներին, հաստատության տարբեր մակարդակներում ընթացող գործընթացների արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների, մարկեթինգի, և ֆինսական կառավարմանը, ինչպես նաև գործունեության ճիշտ կազմակերպմանը:

Մասնագիտական դասընթացները ընդգրկում են

 բժշկական հաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման, ֆինանսների, առողջապահական իրավունքի, առողջության ապահովագրության, հիվանդանոցների հավատարմագրման, ժամանակակից բուժհաստատությունների ստանդարտների վերաբերյալ դասընթացներ:

Բիզնես նախագծի մշակման դասընթացը տրամադրում է գործնական գիտելիքներ և հմտություններ բիզնես նախագծերի մշակման և իրականացման ժամանակակից սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնում է մրցունակ բիզնես նախագծի կազմման և ներկայացման հմտությունները:

Արտադրական պրակտիկայի ընթացքում ծրագրի մասնակիցները այցելում են բժշկական և ոչ բժշկական հաստատություններ ծանոթանալով այդ հաստատությունների գործառույթներին, կառուցվածքին և կառավարման առանձնահատկություններին:

Դասընթացները գնահատվում են բազմաբաղադրյալ գնահատման համակարգով.

  • Անհատական վերլուծական աշխատանք
  • • Անհատական աշխատանքի ներկայացում (Power Point Presentation)
  • Խմբային աշխատանք
  • Համեմատական վերլուծություն

Ուսուցումը կազմակերպվում է շաբաթական երկու օր` ուրբաթ և շաբաթ, ժամը 14:30–ից մինչև 20:30-ը (որոշ դասընթացների դեպքում նաև հինգշաբթի օրերին):

Դասախոսական կազմ

Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքներ գործնական կիրառման բնագավառում:

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտը պետք է կարողանա.

  • Կառավարել գործընթացները համատեղելով տեսական գիտելիքները և գործնական հմտությունները կիրառելով առանցքային հասկացությունները, ինչպես նաև կառավարման ժամանակակից տեսությունները և սկզբունքերը:
  • Դիմակայել դժվարություններին բացահայտելով և լուծելով բարդ բիզնես իրավիճներ կիրառելով վերլուծական և ձեռնարկատիրական հմտություններ և առաջարկելով խնդիրների նորարարական լոիծումներ:
  • Մշակել և զարգացնել բիզնեսի կառավարման և զարգացման հեռանկարային երկարաժամկետ ռազմավարություններ: 
  • Կիրառել համապատասխան ֆինանսկան կառավարման մեթոդներ և վերլուծական հմտություններ կազմակերպության գործառնական և ռազմավարական կառավաման խնդիրների վերաբերյալ:
  • Աշխատել անհատապես և թիմում անցկացնելով բիզնես հետազոտություն և հայտնաբերված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով քննադատորեն գնահատել հետազոտության արդյուքները:
  • Կիրառել առաջնորդության հմտություններ եւ դրսևորել համապատասխան համագործաքցային վարք, ձգտելով ինքնազարգացմանը և ինքնագիտակցության բարձրացմանը:
  • Գործնական աշխատանքում ինտեգրել միջազգային բիզնեսի մշակույթային, էթիկական և սոցիալական համատեքստը: