ԵՊԲՀ Կարիերայի զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ շուրջ 5 տարի առաջ մեկնարկած «Բժշկի ուղի» նախագիծը հաջողությամբ շարունակում է իր երթը` տեսական և գործնական հմտությունների միջոցով ուղղորդելով ապագա բժիշկներին իրենց ընտրած խրթին, բայց անսահման մարդասիրական ճանապարհին:
05/08/2026Հայաստանում ժամանակակից նյարդավիրաբուժության հիմնադիր Սեդրակ Շարիմանյանն իր ուրույն և պատվավոր տեղն ունի բժշկագիտության երախտավորների շարքում։ Ժամանակակիցների հուշերում բժշկագիտության նահապետն իր մասնագիտական գիտելիքով, պատասխանատվությամբ և մարդասիրական վերաբերմունքով արժանացել է բազմաթիվ մարդկանց հարգանքին ու վստահությանը։
Անձնագրով՝ Սարգիս, ընկերների ու հարազատների համար՝ Սերգեյ, Սերյոժա կամ Սերժիկ, իսկ գինեկոլոգների, հազարավոր մայրանալ պատարստվողների և բժիշկների մի ողջ սերնդի համար՝ սիրելի Սարգիս Պատվականովիչ՝ ավագ սերնդի հայտնի անեսթեզիոլոգը, նորածինների ու մայրերի խաղաղ քնի պահապանը, ծննդաբերության ընթացքն անցավ ու անվտանգ դարձնողը, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գլխավոր բժիշկը։
«Բժշկի ուղին» ակնարկաշարն այս անգամ անդրադառնում է Ավետիք Միշայի Մինասյանի (1969-2020) անցած մասնագիտական ճանապարհին` նրա ծննդյան օրը նրա վառ օրինակը ներկայացնելով ապագա բժիշկներին:
Դեկտեմբերի 8-ին լրանում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արիստ (Արիստակես) Սարուխանի Ղազարյանի 80-ամյակը։
Բժշկագիտության պատմության էջերը թերթելիս կան անուններ, որոնք, խորհրդանշելով տվյալ դարաշրջանը, ձևավորելով մասնագիտական դպրոցներ ու դարբնոցներ, պատրաստելով որակյալ կադրեր, սերմանելով սեր գիտության նկատմամբ, թողել են իրենց անջնջելի հետքը, որոնց տասնամյակներ անց հարազատ կրթագիտական հաստատությունում հիշում են խորը ակնածանքով ու երախտագիտությամբ:
Հոկտեմբերի 20-ին լրանում է Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Դավիթ Մելքոնյանի 85-ամյակը