ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Հայրապետյանը Վարշավայի 14-րդ միջազգային բժշկական (“14th Warsaw International Medical Congress”) գիտաժողովի մասնակիցներից էր: Վարշավայում կայացած գիտաժողովի ընթացքում Լիանան հանդես եկավ երկու զեկույցով։
04/06/2018ԵՊԲՀ-ն մեկ հարկի տակ էր համախմբել աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մի քանի տասնյակ բժիշկ-մասնագետների: Ստոմատոլոգիայի ոլորտի առաջատարները, որոնց թվում էին նաև մեր հայրենակիցները Հայաստան են ժամանել Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովին մասնակցելու նպատակով, որն այսօր առավոտյան մեկնարկեց համալսարանի Կարմիր դահլիճում: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մասնագետները հայ գործընկերների հետ կքննարկեն ստոմատոլոգիայի ոլորտի արդի խնդիրները, համատեղ կմշակեն դրանց լուծման բանաձևերը:
ԵՊԲՀ պրոռեկտոներն այսօր ընդունեցին Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր անկյուններից Երևան ժամանած անվանի բժիշկ-մասնագետներին:
ՌԴ Ն. Ի. Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի երկրորդ տարվա օրդինատոր Ալմազբեկ Բերդիկուլովը թերապևտիկ ստոմատոլոգիա մասնագիտությամբ հաջողությամբ ավարտեց կրթական 3 շաբաթյա ծրագիրը ԵՊԲՀ կլինիկական բազաներում:
2017 թվականի նոյեմբերի 30-ից ԱՄՆ-ի Կենտուկիի համալսարանի Լյարդի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, դոցենտ Ալլա Գրիգորյանը կհանդիսանա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների ամբիոնի այցելու պրոֆեսոր:
Երկօրյա գիտագործնական այցով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էին իմունոլոգիայի բնագավառի Ռուսաստանի Դաշնության ակադեմիկոսներ և մի շարք առաջատար պրոֆեսորներ, ովքեր հանդես եկան ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ գործնական նշանակությունունեցող դասախոսություններով բժիշկների համար։
Օրերս Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի ունեցավ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM Group) տնօրենների խորհրդի ժողովը:
ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Սանկտ-Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ԳՀԻ տնօրեն, ակադեմիկոս Ի.Պ.Պավլովի անվան ՍՊբՊԲՀ իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԱ ակադեմիկոս, բ.գ.դ., պրոֆեսոր Արեգ Թոթոլյանին այսօր մեկնարկած Իմունաախտորոշման և իմունաթերապիայի արդի խնդիրներին նվիրված գիտաժողովի շրջանակում շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:
ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանը, ով հանդիսանում է նաև ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների միության նախագահ, մասնագիտական վերապատրաստման եռամսյա այցով գտնվում էր Մադրիդի Լա Պազ համալսարանական կլինիկայի Ալեգոլոգիայի բաժանմունքում: Այս հնարավորությունը Մարիամը ձեռք էր բերել` շահելով դրամաշնորհ Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի եվրոպական ակադեմիայի կողմից: