Միջազգային

Արտերկրից ժամանած պրոֆեսորներն այցելեցին Ժողովրդական արվեստի թանգարան

ԵՊԲՀ-ում անցկացվող համաժողովներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների պրոֆեսորների հագեցած օրակարգը երեկ ուներ նաև մշակութային բաղկացուցիչ:

11/04/2018

ԵՊԲՀ դանիացի պրակտիկանտների համար Հայաստանը տան նման է

Կոպենհագենի համալսարանի ուսանողուհիներ 25-ամյա Միան և 26-ամյա Կատրինը սննդի ոլորտում իրենց 6-շաբաթյա մասնագիտական պրակտիկան անցնելու համար ընտրել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

09/04/2018

Մեկնարկեցին Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների պրոֆեսորների դասախոսությունները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 9-ից 12-ը կանցկացվեն երկու գիտագործնական համաժողովներ՝ «Քաղցկեղի ախտորոշման և բուժման ներկայիս չափանիշներ» և «Առողջապահական կիրառական հետազոտություններ և քաղցկեղի ռեգիստրներ» խորագրով, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Գերմանիայի և Ավստրիայի 11 պրոֆեսորներ:

09/04/2018

Պիրոգովի անվան բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորի սպասումներն ավելի քան արդարացել են ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր  Գառնիկ Ավետիսյանը ՌԴ Ն. Ի.  Պրիոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի երկրորդ տարվա օրդինատոր Ժուրաբեկ Տուրսումատովին հանձնեց հավաստագիր այն մասին, որ նա թերապևտիկ ստոմատոլոգիա մասնագիտությամբ հաջողությամբ ավարտել է կրթական 5 շաբաթյա  ծրագիր ԵՊԲՀ կլինիկական բազաներում:

07/04/2018

ԵՊԲՀ-ում նշվեց «Հնդկերենի օրը»

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ այսօր ԵՊԲՀ-ում նշվեց «Հնդկերենի օրը»: Տոնակատարությանը մասնակցեցին ԵՊԲՀ հնդիկ ուսանողները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված էին հնդկերենով:

27/03/2018

ԵՊԲՀ դոցենտը Նյու Դեյլիում մասնակցել է վիրուսային հեպատիտներին նվիրված միջազգային գիտաժողովին

Լյարդի ուսումնասիրման ասիական և խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի տարեկան 27-րդ գիտաժողովը (APASL- Annual Conference of the Asian Pacific Association for The Study of the Liver) այս տարի անցկացվեց մարտի 14-ից 18-ը Նյու Դեյլիում: Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել առաջատար  բժիշկ-գիտնականների աշխարհի տարբեր անկյուններից: Գիտաժողովին մասնակցող շուրջ 9000 պատվիրակները ներկայացրին զեկույցներ բժշկագիտության արդի թեմաներով:

20/03/2018

Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների 12 պրոֆեսոր ԵՊԲՀ-ում հանդես կգան դասախոսություններով

Հարգելի՛ գործընկերներ,  տեղեկացնում ենք, որ ապրիլի 9-ից 12-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում տեղի կունենան կոնֆերանսներ, որոնց ընթացքում Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների 12 պրոֆեսոր հանդես կգան դասախոսություններով: 

15/03/2018

Համագործակցության ընդլայնում Տաջիկստանի պետական բժշկական համալսարանի հետ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով ԵՊԲՀ-ում է Տաջիկստանի Աբուալի իբնի Սինոյի անվան պետական բժշկական համալսարանից ժամանած մասնագետների խումբը: 

12/03/2018

Հնդիկ ուսանողները նշել են գույների տոնը՝ Հոլին

Այսօր Հնդկաստանում նշվում է ամենագունեղ և վառ տոներից մեկը՝  Հոլին: Այս տոնին էր նվիրված ԵՊԲՀ հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անցկացված միջոցառումը:

02/03/2018