Համալսարանի միջազգային համագործակցության ընթացքին և հեռանկարներին էր նվիրված ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօրվա նիստը: Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն իր զեկույցում ներկայացրեց կատարված աշխատանքների հիմնական ուղղություններն ու հետագա ծրագրերը: Նա անդրադարձավ այն բոլոր միջազգային կրթական ծրագրերին, որոնց անդամակցում է ԵՊԲՀ-ն:
28/02/2018Հնդիկ ուսանողներին վերաբերվող հարցերն էին այսօր Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղար Գիտեշ Սարմայի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հանդիպման առանցքում:
2017 թվականի նոյեմբերի 15-ից Փարիզի համալսարանի պրոֆեսոր և Necker մանկական հիվանդանոցի բաժնի ղեկավար, անվանի պրոֆեսոր Ալեն Հովնանյանը նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:
Գերմանիայի քաղաքացիական կրթության դաշնային գործակալության նախաձեռնությամբ մեկ շաբաթյա այցով Հայաստանում է գերմանացի լրագրողների ու հասարակական գործիչներից կազմված պատվիրակությունը: Հյուրընկալվող խմբի անդամները Գերմանիայի տարբեր քաղաքներում գործող լրատվամիջոցների լրագրողներ ու խմբագիրներ են, հանրային կառույցների հաղորդակցության բաժինների ղեկավարներ, ինչպես նաև հասարակական ճանաչում ունեցող անձինք:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նորաբաց Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկում են համալսարանի հնդիկ ուսանողների համար նախատեսված Հնդկաստանի Հանրապետության արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության (Foreign Medical Graduates Examination (FMGE)) նախապատրաստական դասընթացները։ Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանն այսօր ներկա էին Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Յոգեշվար Սանգվանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
2017թ. դեկտեմբերի 31-ից Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր, Բոստոնի բժշկական կենտրոնի Սննդաբանության և քաշի կառավարման կենտրոնի ղեկավար Կարոլին Ապովյանը համատեղությամբ կհանդիսանա նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր:
ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի վարիչ Նելլի Խոստիկյանը համալրել է ռուսական «Архив патологии» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի կազմը: