Միջազգային

Անվանի սրտային վիրաբույժը համալրեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորների շարքը

ԵՊԲՀ գիտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում անվանի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիային շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

20/11/2017

Համագործակցության նոր փուլ կլինիկական հետազոտությունների ոլորտում

Նպատակ ունենալով խրախուսել ու շարունակել ակտիվ համագործակցությունը կլինիկական հետազոտությունների ոլորտում ԵՊԲՀ-ի և «ԷՖ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերության միջև այսօր կնքվեց փոխըմբռնման հուշագիր:

15/11/2017

Հնդկաստանում ԵՊԲՀ շրջանավարտների միության նախագահը Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է համարում

Այս օրերին Երևանում է Հնդկաստանում ԵՊԲՀ շրջանավարտների միության նախագահ դոկտոր Դալջիթ Սինկխ Չաուհանը:

15/11/2017

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Շանթ Շեխերդիմյանը՝ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

2017 թվականի նոյեմբերի 1-ից Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր, հայտնի մանկական վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանը կհանդիսանա նաև Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի և հանրային առողջապահության այցելու պրոֆեսոր: 

14/11/2017

«Գիտության շաբաթ 2017» հավատարմագրվել եվրոպական հավատարմագրման խորհրդի (EACCME®) կողմից

արգելի գործընկերներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Գիտության շաբաթ 2017» (Երեւան, 27/11 / 2017-01 / 12/2017) գիտաժողովը հավատարմագրվել է շարունակական բժշկական կրթության եվրոպական հավատարմագրման խորհրդի (EACCME®) կողմից` ստանալով 33 եվրոպական CME կրեդիտ (ECMEC®): 

07/11/2017

ԵՊԲՀ-ն ընդունեց Մյունստերի համալսարանի կլինիկայի պրոֆեսորներին

Երևանի պետական բժշկական համալսարանը շարունակում է ամրապնդել և խորացնել համագործակցությունը գերմանական բժշկական համալսարաննների և կլինիկաների հետ:  
 

03/11/2017

ԳԴՀ երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկը ԵՊԲՀ-ում էր

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը Հայաստանում է գտնվելու Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի պատվիրակությունը:

30/10/2017

Դեսպանի հետ քննարկվեցին հնդիկ ուսանողների ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սանգվան Յոգեշվարի գլխավորած պատվիրակությունը այսօր հյուրընկալվեց ԵՊԲՀ-ում:

30/10/2017

Եվս մեկ անվանի մասնագետ համալրեց ԵՊԲՀ պրոֆեսորների շարքը

2017թ. նոյեմբերի 1-ից Բոստոնի համալսարանի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր և գլխուղեղի կաթվածի կենտրոնի ղեկավար Վիգեն Բաբիկյանը համատեղությամբ կհանդիսանա նաև ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր: 

26/10/2017