ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սուրեն Ստեփանյանը սեպտեմբերի վերջին ընտրվել է Վիրաբուժության եվրոպական միության (ESS – European Society of Surgery) նախագահ:
26/10/2017Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկական ակնաբուժության ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբույժ Թամարա Գևորգյանը զբաղեցրել է առաջին տեղը ավստրիական Զալցբուրգ քաղաքում անցկացված ամենամյա միջազգային ակնաբուժական սեմինարի ընթացքում:
Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին այսօր բժշկական համալսարանում հանդես եկավ դասախոսությամբ:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրը հյուրընկալել էր մի խումբ ամերիկահայ անվանի բժիշկների, որոնց թվում էին օրթոպեդ Վահան Ցեպկինյանը, անոթային վիրաբույժ Սիմոն Կոշկարյանը, առիթմոլոգ Արբի Նահապետյանը և նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը:
Այսօր ԵՊԲՀ-ում տրվեց նոր՝ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) մեկ տարի տևողությամբ միջազգային կրթական նոր ծրագրի մեկնարկը: Բժիշկ և ոչ բժիշկ դիմորդների համար կրթական ծրագիրն ուղղված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Այսպիսով, այս ուսումնական տարում 30 տարբեր մասնագետ ԵՊԲՀ-ում կսովորի կառավարել բուժհաստատությունները:
Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունն այցելեց բժշկական համալսարան:
Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությանը ԵՊԲՀ-ում սպիտակ խալաթներով առաջինը դիմավորեցին իսրայելցի ապագա բժիշկները:
Առողջապահության անվանի շվեդ կազմակերպիչ Գոռան Հենրիքսը կհամալրի ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը Շվեդիայի Յոնգշոպինգ ռեգիոնի Qulturum կենտրոնի Կրթության և նորարարությունների գործադիր տնօրեն Գոռան Հենրիքսը օգոստոսի 1-ից կհանդիսանա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առողջապահության կազմակերպման և կառավարման ոլորտի այցելու պրոֆեսոր:
Բժշկական համալսարանում անցկացված Հայ-ռուսական գիտագործնական միջազգային սեմինարը նվիրված էր ուրոլոգիայում ճառագայթային ախտորոշման կիրառման հիմնահարցերին:
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական խորհրդի անդամ, Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի ղեկավար, ԱՄՆ-ի առաջատար ռադիոլոգ, պրոֆեսոր Լևոն Նազարյանն արժանացել է «Ժոզեֆ Հոլսմի կլինիկական նախաձեռնող» (2017 Joseph H. Holmes Clinical Pioneer Award) մրցանակին: