Խմբակային լուսանկարն արվել է 1947 թվականին ԵՊԲՀ տարածքում: Երբ ազդարարվեց բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկի մասին, չէինք կարող պատկերացնել, որ նախանշված ծրագրերը չեն կայանա:
Բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի շրջանակում այս անգամ ներկայացնում ենք ԵՊԲՀ անվանի շրջանավարտներից մեկին, որն ապրում և մասնագիտական գործունեություն է ծավալում հայրենիքից հեռու: Կարինե Գաբրիելյանն արդեն մի քանի տասնամյակ է ԱՄՆ-ում մեծ հաջողություններ է գրանցել ակնաբուժության ոլորտում՝ չկորցնելով կապը հարազատ համալսարանի հետ:
Հմայիչ և գեղեցիկ ժպիտով 97-ամյա Սիլվա Ալեքսանի Նահապետյանը ԵՊԲՀ շրջանավարտ է: Նրա հետ առաջին իսկ հանդիպումից վարակվում էս բարությամբ և մարդկային ջերմությամբ: Բժիշկ է դարձել մոր ցանկությամբ: Մայրը պառկած է եղել հիվանդանոցում ու տեսնելով բժիշկների հոգատար վերաբերմունքը ցանկացել է, որ դուստրը ևս բժշկի մասնագիտությունն ընտրի: