Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անվճար կրեդիտավորված հերթական համաժողովը կանցկացվի

Օրեր

Ժամեր

Րոպեներ

Հարգելի կոլեգաներ, տեղեկացնենք, որ «Հերացի» վերլուծական կենտրոնի կողմից նախաձեռնած հերթական միջոցառումն է տեղի ունենալու այս ուրբաթ:

Հունիսի 14-ին, ժամը 13:00-ին, ԵՊԲՀ-ի՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող դահլիճում կանցկացվի «Երեխայի սննդակարգը ծնվելուց հետո մինչ պատանեկություն, արագ սնունդ, սննդային ալերգիաներ, ճարպակալում, շաքարային դիաբետ, ստամոքսաղիքային հիվանդություններ» թեմայով անվճար կրեդիտավորված համաժողովը, որը կհամախմբի առաջատար մասնագետների:

Միջոցառման նպատակն է` բարձրացնել բուժանձնակազմի տեղեկացվածությունը առողջ սննդակարգի կարևորության վերաբերյալ, անդրադառնալ արդեն արմատավորված արագ սննդի հիմնախնդրին մանկական ազգաբնակչության շրջանում, զսպել դրա բացասական ներզատական, համաճարակաբանական, ախտաբանական հետևանքները, խոսել հիգիենիկ նորմերի, հոգեբանական խնդիրների վերաբերյալ, կանխել հնարավոր բացասական հետևանքները:

Թիրախային լսարան` նեոնատոլոգներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, մանկական ալերգոլոգներ և իմունոլոգներ, մանկական աղեստամոքսաբաններ և սնուցաբաններ, էնդոկրինոլոգներ, կլինիկական դիետոլոգներ և նուտրիցոլոգներ, կլինիկական հոգեբաններ, համաճարակաբաններ, ինֆեկցիոնիստներ, բժիշկ-հիգիենիստներ և միջին բուժաշխատողներ:

Մանրամասների համար զանգահարեք +37494446242 հեռախոսահամարով։

 Ծրագիր

Ամսաթիվ
14/06/2024
Ժամանակ
13:00
Վայր
ԵՊԲՀ-ի ՝ Աբովյան 50/5

Կապ

Կիսվել