Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Օրեր

Ժամեր

Րոպեներ

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան (ՄՄՕԱԱ) և այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնը հայտնում են‚ որ 2024 թվականի նոյեմբերի 16-ին (շաբաթ) կկայանա «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում» ՄՄՕԱԱ միջազգային XVI գիտագործնական համաժողովը։

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ

ք. Երևան‚ Կորյունի 2‚ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան (ք. Երևան, Կորյունի 2, պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անվան դահլիճ)։

ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

– ԵՊԲՀ մաշկաբանության և ՍՎ ամբիոն (ամբիոնի վարիչ` պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)‚

– Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ (նախագահ` պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)‚

– Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն (տնօրեն` Հ.Ա. Հովհաննիսյան)։

ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

– պատվավոր նախագահ՝ ԵՊԲՀ ռեկտոր‚ պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյան,

– նախագահ` պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյան (հեռ.՝ +374-91-406151, e-mail: xxm666699@mail.ru),

– փոխնախագահ` ՀՀ ԱՆ ԱՄԱԿ տնօրեն Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան (հեռ.՝ 094-499412, hhovhannes@gmail.com)։

ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՄՄՕԱԱ միջազգային XVI համաժողովին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է առցանց գրանցվել (տե´ս ստորև)։

Առցանց գրանցում

Առցանց գրանցման սկիզբը` 6 IX 24 թ., ավարտը՝ 9 XI 24 (անցի´ր այս հղումով` https://docs.google.com/…/1FAIpQLSdZIatqD4M…/viewform…

Մանրամասներին ծանոթանալ https://armderm.am/event/forum/ այս հղումով։

Ամսաթիվ
16/11/2024
Ժամանակ
12:00
Վայր
ք. Երևան, Կորյունի 2, պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անվան դահլիճ

Կապ

Կիսվել