Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

LabShip ծրագրի շրջանակում աշխատաժողով օտարերկրացի ուսանողների համար

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակը LabShip ծրագրի շրջանակում կազմակերպում է վորքշոփ օտարերկրացի ուսանողների համար, որը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 1-ը:

Labship-ը լավ հնարավորություն է տալիս ձեռք բերել տեսական և գործնական գիտելիք` լաբորատոր աշխատանքներ իրականացնելու համար։ Աշխատաժողովի ընթացքում աշխատելու ենք կենսաքիմիայի, մորֆոլոգիայի, վիրահատական և վարքային լաբորատորիաներում:

Այս ամենին տիրապետելու համար տեսական գիտելիքի հետ տրվելու են նաև լաբորատոր աշխատանք կատարելու ուղեցույցներ և սարքավորումներ օգտագործելու գործելակարգեր։ Labship-ի տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 16:30-ին, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում, որի ընթացքում կիրականացվի նաև մասնակիցների նախնական ընտրություն, և ընտրված 12 մասնակիցները կընդգրկվեն հաջորդ փուլում:

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հղմամբ՝ https://bit.ly/3HIjAvf

Ամսաթիվ
20/11/2023
Ժամանակ
16:30
Վայր
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն

Կապ

Կիսվել