Բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում սեպտեմբերի 18-19-ին և հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Neurotalks 2023-ը՝ “Bridging Synapses, Connecting Minds” խորագրով:
Աշխարհի տարբեր կետերից բուհը կհյուրընկալի գիտնականների, որոնք կներկայացնեն իրենց աշխատությունները և կքննարկեն նեյրոգիտության արդի ամենատարբեր թեմաներ, մասնավորապես՝ Ալցհեյմերի հիվանդությունը, ցողունային բջիջներով թերապիան տարբեր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների և կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքների համար:
Միջոցառման գրանցումը և ծրագիրը` հղմամբ